Հայաստանը միջազգային հանրությանն է ներկայացնում հայ փախստականների խնդիրը17 մայիսի 2011 - 15:07 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանից հայ փախստականների ամենասուր խնդիրներից մեկը բնակարան տրամադրելու հարցն է: Այդ մասին լրագրողներին հայտարարել է Հայաստանի տարածքային կառավարման նախարարության միգրացիայի գործակալության պետ Գագիկ Եգանյանը: Նրա խոսքերով, եթե մարդն ավելի քան 20 տարի բնակվում է անընդունելի պայմաններում, ապա նա իրեն չի համարի իր հայրենիքում ապրող մարդ: Միաժամանակ, նա նշել է, որ 2004-ից սկսած կառավարությունը որոշակի քայլեր է ձեռնարկել այս խնդրի լուծման համար: Նախատեսվել է ամեն տարի դրա համար հատկացնել 3-5 մլն դոլար: «Սակայն համաշխարհային տնտեսական ճգնաժամը թույլ չտվեց ոչ անցյալ տարի, ոչ այս տարի շարունակել այդ ծրագրերը, և դեռ 1175 ընտանիքներ, որոնք բնակվում են հանրակացարաններում, սպասում են այն օրվան, երբ բնակարան են ստանալու»,- ասել է նա: Միաժամանակ, նա նշել է, քանի որ Հայաստանն այն երկրների թվում է, որոնք ընդունում են մեծ թվով փախստականներ և խնդիրը կարևոր է նաև միջազգային հանրության համար, որոշում է ընդունվել կազմակերպել այս համաժողովը: «Հրավեր է ուղարկվել ավելի քան 25 միջազգային կազմակերպությունների և 30 համահայկական կազմակերպությունների»,- ասել է նա և հավելել, որ շատ երկրներ արդեն արձագանքել են այդ կոչին: Ուշագրավ Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Ամենաընթերցվողը բաժնում | «Օրգանական գյուղատնտեսության զարգացման» 2024-2025թթ. անվճար ծրագիրը սկսվում է Ծրագրին կարող են դիմել այն տնտեսվարողները, ովքեր իրականացնում են օրգանական սննդի արտադրություն կամ պատրաստ են անցնել վերջինիս Բաքոյան․ Իշխանական պատգամավորները Կիրանցում անելիք չունեն, Բագրատ սրբազանի հետ հանդիպումը բացառում են Ըստ նրա՝ որևէ մեկի իրավունքը, ճանապարհ փակելով, չի խախտվում, ուղղակի չպետք է սադրել Ամերիաբանկի առևտրի ֆինանսավորման մրցանակների ցանկը համալրվել է ՎԶԵԲ-ի և ՄՖԿ-ի 4 հեղինակավոր մրցանակով Ամերիաբանկն առաջին հայկական բանկն է, որը 2013-ին ստացել է հաստատող բանկի կարգավիճակ ՎԶԵԲ-ի ծրագրի շրջանակում ԱՆ․ Կիրանցում կադաստրի կողմից գրանցումները կատարվել են ոչ ճշգրիտ տվյալների հիմքով Նշվում է, որ այդ գրանցումները չեն կարող իրավական հիմք հանդիսանալ |