Կառավարությունը չի գիտակցում, որ բացօթյա առևտուրը մարդկանց համար հանապազօրյա հացը վաստակելու միջոց է

Կառավարությունը չի գիտակցում, որ բացօթյա առևտուրը մարդկանց համար հանապազօրյա հացը վաստակելու միջոց է

PanARMENIAN.Net - ՀՀ ԱԺ պատգամավոր, «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանի հայտարարությունը ելույթ է ունեցել Հանրային հեռուստաընկերության «Խորհրդարանական շաբաթ» հաղորդման շրջանակներում:

«Մայիսի 20-ին Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում քննարկվեց բացօթյա առևտուրը կարգավորելուն ու քաղաքակիրթ դարձնելուն վերաբերող «Ժառանգություն» կուսակցության պատգամավորների օրենսդրական նախաձեռնությունը:

Մենք առաջարկել ենք մայր օրենքում առևտուր իրականացնողների ցանկում ավելացնել անհատ ձեռնարկատեր չհանդիսացող անձանց, ինչպիսին համարվում են բացօթյա առևտուր իրականացնող մեր հազարավոր համաքաղաքացիները, ովքեր, նախագծի մեկ այլ առաջարկի համաձայն, հնարավորություն կունենան օրինական հիմքերով վաճառել թե բույսեր ու բուսական արտադրանք, թե ոչ պարենային ապրանքներ:

Օրենքի նախագիծը պարտավորեցնում է համայնքների ղեկավարներին բացօթյա առևտուր իրականացնողներին տրամադրել առնվազն 1-2 քառ. մետր տարածք` բացօթյա առևտուրը պատշաճ կազմակերպելու համար: Այդ նպատակով առաջարկվում է նաև շարժական ու ոչ շարժական սայլակների օգտագործումը, ինչը առկա է եվրոպական բազմաթիվ երկրներում: Ըստ որում, այդ սայլակներում գտնվող ոչ պարենային ապրանքների առավելագույն քաշ կսահմանվի յոթ կիլոգրամը:

Առևտրի և ծառայությունների մասին գործող օրենքը կարգավորում է մնացած հարցերը, ինչպես օրինակ` ապրանքների տեսքին, տարածքի սանիտարահիգիենիկ պայմաններին վերաբերող պահանջները: Մեր օրենսադրական նախաձեռնությունը նաև հարկային դաշտ է բերում բացօթյա առևտրով զբաղվողներին, քանի որ նրանք հետայսու վճարելու են տեղական տուրքեր: Այս բոլոր լուծումները համաձայնեցված էին բացօթյա առևտրով զբաղվողների հետ և բխում են նրնաց, համայնքի, անապահով խավերի շահերից:

Ցավով պետք է արձանագրել, որ մայիսի 12-ին Կառավարությունն իր նիստում ոչ նպատակահարմար համարեց այս օրինագծի ընդունումը` մեզ համար անընդունելի հիմանավորումներով: Կառավարությունը դեռևս չի գիտակցում, որ բացօթյա առևտուրը դա ձեռնակրատիրություն չէ, այլ հարյուրավոր, հազարավոր մարդկանց համար իրենց ընտանիքի հանապազօրյա հացը վաստակելու միջոց: Չի գիտակցում, որ այդ մարդկանցից օգտվում են հասարակության սոցիալապես առավել անապահով խավերի ներկայացուցիչները, որոնք ոչ միայն շուկա հասնելու տրանսպորտի գումար, այլև կանխիկ առևտուր անելու փող չունեն. նրանք երբեմն գրամներով կարտոֆիլ ու այլ մթերք են առնում, այն էլ` ապառիկ:

Եթե կառավարությունը արգելում է բացօթյա առևտուրը, ի±նչ է առաջարկում այս մարդկանց որպես այլընտրանք. թոշակառուի թոշակն ու կենսաթոշակն է ավելացնելո±ւ, բարձրագույն ավարտած, նակինում ինժեներ, իսկ այսօր` բացօթյա առևտուր իրականացնող մարդուն պատշաճ աշխատանք է առարակելո±ւ: Ոչ: Առաջարկում է գնալ շուկաներ, որպեսզի իրենց աչքին չերևան ու չգցեն քաղաքի տեսքը: Առաջարկում են շուկաներում առևտուր անել, կարծես թե այնտեղ առևտրի համար ամենավերջին եվրոպական չափանիշներն ապահովված են:

Եթե կառավարությունը ցանկանում է ամեն ինչ քաղաքակիրթ դարձնի, ապա թող սկսի մարդկանց աշխատավարձերից, թոշակներից, որոնք բավարար չեն անգամ 1 անձի տարրական կարիքները բավարարելու համար: Եթե կառավարությունը և նրա անդամները ցանկանում են առևտուր անել «քաղաքակիրթ» սուպերմարկետներից, ապա ոչ մեկ նրանց դա չի արգելում: Բայց նրանք էլ թող չարգելեն իրենց իսկ աղքատացրած սոցիալական խավերին ապրելու տարրական իրավունքից:

Քանի որ «Ժառանգության» առաջարկից բացի, հարցի կարգավորման իր լուծումն էր առաջարկել նաև ԱԺ պատգամավոր Վիկտոր Դալլաքյանը, իսկ հանձնաժողովը մայիսի 20-ին վերջնական որոշում չընդունեց, տեղեկացնեմ, որ հեղինակները կմիավորեն երկու առաջարկները և մայիսի 23-ին ժամը 11-ին կներկայացնեն տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում:

Կոչ ենք անում մյուս խմբակցություններին միանալ վերոնշյալ առաջարկին ու լուծումներին և միաժամանակ լուծել մի քանի խնդիր. բացօթյա առևտրով զբաղվողներին չզրկել աշխատանքից, սոցիալապես անապահով խավերին չզրկել նվազագույն մթերքները ձեռքբերելուց հնարավորությունից, իսկ բացօթյա առևտուրը դարձնել քաղաքակիրթ ու անվտանգ»,- ասել է Սաֆարյանը:

Հայտարարությունը կհեռարձակվի «Հ1» հեռուստաընկերությամբ 2011 թվականի մայիսի 22-ին:

 Ուշագրավ
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
---