Հայ երիտասարդները մտադիր են գրանցվել Գինեսի ռեկորդների գրքում

PanARMENIAN.Net - Մայիսի 28-ին Շահումյանի անվան հրապարակում տեղի կունենա «Մենք ենք, մեր հաղթանակը» խորագրով լայնածավալ երիտասարդական ֆլեշ-մոբ:

Միջոցառման շրջանակներում նախատեսվում է հավաքել 800 երիտասարդ, ովքեր կարմիր, կապույտ և ծիրանագույն շապիկներ հագած կկազմեն «Հաղթանակ» բառը: Ֆլեշ-մոբը նկարահանվելու է ուղղաթիռից եւ օգտագործվելու է ֆիլմում: Ծրագիրը իրականացնելու դեպքում այն կգրանցվի Գինեսի ռեկորդների գրքում:

Միջոցառման նախաձեռնողն է «Սերունդ համահայկական երիտասարդական կենտրոնը»:

 Ուշագրավ
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---