Նարեկ Սարգսյանը նշանակվեց Երևանի գլխավոր ճարտարապետ

Նարեկ Սարգսյանը նշանակվեց Երևանի գլխավոր ճարտարապետ

PanARMENIAN.Net - Նարեկ Սարգսյանը նշանակվել է Երևանի գլխավոր ճարտարապետ: Ինչպես հաղորդում է քաղաքապետարանի մամլո ծառայությունը, մինչ հերթական աշխատանքային խորհրդակցության օրակարգային հարցերին անցնելը, մայիսի 23-ին Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանը ներկայացրել է Երևան քաղաքի նոր գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանին:

«Ես դրական եմ գնահատում Միքայել Հասրաթյանի հետ մեր համատեղ աշխատանքը: Նա ազատվել է աշխատանքից իր դիմումի համաձայն, և չեմ բացառում, որ պարոն Հասրաթյանը այլ կարգավիճակով կմնա համակարգում, եթե այդպիսի ցանկություն հայտնի»,- նշել է քաղաքապետը:

Ըստ լուրերի, Միքայել Հասրաթյանը դիմում էր գրել, քանզի համաձայն չէ Հանրապետության Հրապարակում, կառավարության շենքի աշտարակի կառուցման հետ, որի մտահղացումը Հայաստանի գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանինն է: Այդ աշտարակը նախատեսված է եղել Թամանյանի նախագծով, սակայն հասարակության մի զգալի մաս դեմ է իրագործմանը:

 Ուշագրավ
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---