Հուլիսի 8-ից մեկ խորանարդ ջրի համար սպառողները կվճարեն 7 դրամ պակաս

Հուլիսի 8-ից մեկ խորանարդ ջրի համար սպառողները կվճարեն 7 դրամ պակաս

PanARMENIAN.Net - ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի` մայիսի 25-ին կայացած նիստում քննարկվել է «Երևան Ջուր» փակ բաժնետիրական ընկերության կողմից սպառողներին խմելու ջրի մատակարարման, ջրահեռացման և կեղտաջրերի մաքրման ծառայությունների մատուցման սակագների սահմանման մասին հարցը:

Քննարկելով վերը նշված հարցը` հանձնաժողովը սահմանել է` սպառողներին խմելու ջրի մատակարարման, ջրահեռացման և կեղտաջրերի մաքրման ծառայությունների մատուցման սակագները, որոնց գումարային մեծությունը կազմում է 174,065 դրամ/խմ (ներառյալ ԱԱՀ-ն)` սպառողների կողմից ներկայումս վճարվող 181 դրամ/խմ-ի փոխարեն:

Ընդունված որոշումն ուժի մեջ կմտնի 2011 թվականի հուլիսի 8-ից:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---