Տիգրան Սարգսյանը որոշել է առայժմ չմիջամտել նոտարական գրասենյակների միջև մրցակցության ձևավորմանը

Տիգրան Սարգսյանը որոշել է առայժմ չմիջամտել նոտարական գրասենյակների միջև մրցակցության ձևավորմանը

PanARMENIAN.Net - Հայաստանի կառավարության անցկացրած մոնիտորինգը խոսում է այն մասին, որ անգամ նոտարական գրասենյակների կողմից մատուցվող ծառայությունների սակագների սահմանումից հետո գրասենյակների սեփականատերերը շարունակում են առավելագույն գումար գանձել: Այդ մասին հունիսի 2-ին կառավարության նիստից առաջ հաղորդել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը:

Այս կապակցությամբ Հայաստանի արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը բացատրություններ ներկայացրեց, որոնց համաձայն նոտարական գրասենյակների ստացած տարբերությունը հստակ սակագների սահմանումից հետո զգալիորեն կրճատվել է: Նրա խոսքով, դա կհանգեցնի նրան, որ այդ գրասենյակների միջև մրցակցությունը կբացակայի, իսկ մատուցվող ծառայությունների որակը կնվազի:

Այս կապակցությամբ վարչապետը որոշել է ժամանակավորապես դադարեցնել գրասենյակների գործունեության հանդեպ հսկողությունը և այդ հարցին վերադառնալ որոշ ժամանակ անց` հույս ունենալով, որ ձևավորված մրցակցության արդյունքում ծառայությունների սակագները կնվազեն, իսկ որակը կբարձրանա:

7  02.06.11 - Հայաստանի կառավարության հերթական նիստը
 Ուշագրավ
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
---