ՀՀ կառավարությունը որոշել է պարզեցնել պոլիկլինիկաների կողմից տեղեկանքների տրամադրման գործընթացը

ՀՀ կառավարությունը որոշել է պարզեցնել պոլիկլինիկաների կողմից տեղեկանքների տրամադրման գործընթացը

PanARMENIAN.Net - Հայաստանի կառավարությունը հունիսի 2-ի նիստում որոշել է դասակարգել արտահիվանդանոցային բուժօգնություն ցուցաբերող բժշկական հաստատությունների (պոլիկլինիկա) կողմից տեղեկանքների տրամադրման գործընթացը:

Այս կապակցությամբ Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդգծել է, որ այսուհետ պոլիկլինիկաներն ու բժշկական հաստատությունները չպետք է հիվանդի առողջական վիճակի մասին համապատասխան տեղեկանք տրամադրելու համար վճար վերցնեն: Նրա խոսքով, սույն կառավարական որոշումը դյուրացնում է Հայաստանի քաղաքացիների կյանքը: «Լողավազան այցելելու համար չպետք է տեղեկանք պահանջվի, այդ մոտեցումն ընդունված չէ աշխարհում, դա խորհրդային ժամանակների վերապրուկ է»,- ավելացրել է նա:

ՀՀ կառավարության ղեկավարը ողջունել է ՀՀ առողջապահության նախարարության նախաձեռնությունն այն մասին, որպեսզի օրենքի շրջանակներում փոփոխություններ կատարվեն 23 գործառույթների կրճատման մասին փոփոխություններում` ընդգծելով, որ բոլոր մնացած կառույցները պետք է աջակցություն ցուցաբերեն այդ գործում:

7  02.06.11 - Հայաստանի կառավարության հերթական նիստը
 Ուշագրավ
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
---