Հայաստանի բնակչության պետռեգիստրում երեխաների հաշվառումը կատարված է 85-90%-ով 3 հունիսի 2011 - 20:52 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի բնակչության պետական ռեգիստրում մինչև 16 տարեկան երեխաների հաշվառումը կատարված է 85-90%-ով: Այդ մասին փոխվարչապետի մոտ աշխատանքային խորհրդակցության ընթացքում հայտնել է ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ Նորայր Մուրադխանյանը: Նրա խոսքով, մայիսի 31-ի դրությամբ ռեգիստրում արդեն հաշվառված է 310 հազար 550 երեխա, 60 հազար 898-ի գործերը պատրաստ են մուտքագրման: Խորհրդակցության շրջանակում նշվել է, որ ներկայումս ՀՀ բնակչության պետական ռեգիստրը հանրապետության բնակչության պատկերն արտացոլում է մինչև 90% ճշգրտությամբ, սակայն այս գործընթացը, ինչպես նաև կիրառվող տեխնիկական և իրավական մեխանիզմները, հնարավորություն կտան կարճ ժամանակ հետո ավելի ամբողջական ռեգիստր ձևավորել: Արձանագրվեց նաև, որ ՀՀ կրթության և գիտության նախարարի հրամանում փոփոխություն կկատարվի, որի համաձայն ուսումնական հաստատություններում երեխաների ընդունելության ժամանակ պարտադիր կպահանջվի նաև ՀՀ բնակչության պետական ռեգիստրում գրանցված լինելու մասին տեղեկանք, հաղորդում է ՀՀ տարածքային կառավարման նախարարության մամլո ծառայությունը: Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Ադրբեջանի մեջլիսում մտահոգ են այդ երկրի պաշտոնյաների դեմ ԱՄՆ հնարավոր պատժամիջոցների հեռանկարով Օրուջն ասել է, թե կարելի է «Փաշինյանին հրավիրել Բաքու, բայց փակել մուտքը երկիր պատժամիջոցների կողմնակիցների համար» ԱԳՆ․ ՀՀ-ն չի մասնակցի ՀԱՊԿ գործունեության ֆինանսավորմանը Ուշակովն ավելի վաղ ասել էր, որ Հայաստանը պատրաստվում է ձեռնպահ մնալ ՀԱՊԿ-ի ֆինանսավորումից Սյունիքի Շաքի գյուղի մոտ կկառուցվի մաքսային և լոգիստիկ կենտրոն Կենտրոնը հագեցված է լինելու լաբորատոր սարքավորումներով և պարագաներով, սկանավորման սարքերով ՀՀ-ն և ՎԶԵԲ-ը 236 մլն եվրոյի վարկային համաձայնագիր կստորագրեն Սիսիան-Քաջարան ճանապարհի մի հատվածը կառուցելու համար Կկառուցվի 5 թունել, 11 կամուրջ, 68 հեղեղատ, 43 հենապատ |