Հայաստանում զգալիորեն նվազել է դեռահասների հանցագործությունների քանակը

Հայաստանում զգալիորեն նվազել է դեռահասների հանցագործությունների քանակը

PanARMENIAN.Net - Վերջին հինգ ամիսների ընթացքում Հայաստանում դեռահասների հանցավորության մակարդակը նախորդ տարվա նույն շրջանի համեմատ 15.9%-ով իջել է: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտնել է Հայաստանի Ոստիկանության քրեական հետախուզության Գլխավոր վարչության երրորդ վարչության պետ, գնդապետ Նելլի Դուրյանը:

Նրա խոսքով, 2011 թվականի առաջին հինգ ամիսների ընթացքում դեռահասների կողմից կատարված հանցագործությունների թիվը կազմում է 169: «2010 թվականի նույն ժամանակահատվածում այդ թիվը կազմել էր 200»,- ասել է նա:

Դուրյանը հաղորդել է նաև, որ այդ ժամանակահատվածում զգալիորեն նվազել է նաև կրկնակի հանցագործությունների թիվը, ինչը, նրա խոսքով, կապված է պրոֆիլակտիկ աշխատանքների հետ, որոնք իրականացվում են համապատասխան կառուցվածքների կողմից: Նա ընդգծել է, որ դեռահասների հանցագործությունների կանխման նպատակով դաստիարակչական աշխատանքներ պետք է իրականացվեն ընտանիքներում, դպրոցներում և հասարակական կազմակերպություններում:

5  16.06.11 - "Անչափահասների շրջանում առավել տարածված հանցատեսակներ" թեմայով մամլո ասուլիս
 Ուշագրավ
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
---