Ալիկ Սարգսյան. Արվում է ամեն ինչ, որպեսզի Հայաստանը թմրանյութերի շրջանառության տարանցիկ երկիր չդառնա

Ալիկ Սարգսյան. Արվում է ամեն ինչ, որպեսզի Հայաստանը թմրանյութերի շրջանառության տարանցիկ երկիր չդառնա

PanARMENIAN.Net - Երևանում կայացել է ՀԱՊԿ անդամ պետությունների թմրանյութերի ապօրինի շրջանառությանը հակազդելու գծով իրավասու մարմինների ղեկավարների համակարգող խորհրդի նիստը, որին մասնակցել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան: Նիստը կայացել է Ռուսաստանի ԹՀԴԾ տնօրեն Վիկտոր Իվանովի նախագահությամբ:

Նիստում կարծիքների կառուցողական փոխանակություն է կայացել թմրանյութերի ապօրինի շրջանառության դեմ պայքարի խնդիրների, ինչպես նաև Աֆղանստանի տարածքից բխող թմրանյութային սպառնալիքին հակազդելու կայուն մեխանիզմների զարգացման շուրջ:

Լրագրողների հետ ճեպազրույցում Հայաստանի Ոստիկանության պետ Ալիկ Սարգսյանը հայտնել է, որ թմրանյութերի ապօրինի շրջանառության դեմ պայքարը բխում է Հայաստանի պետական շահերից, և Հայաստանը մենակ չի կարող պայքարել այդ երևույթի դեմ: Այս համատեքստում Սարգսյանն ընդգծել է հարևան պետությունների հետ մշտական փոխգործակցության և կապերի պահպանման կարևորությունը: ՀՀ Ոստիկանության պետի խոսքով, ձեռնարկվում են բոլոր միջոցները, որպեսզի Հայաստանը երբեք թմրանյութերի շրջանառության համար տարանցիկ երկիր չդառնա: Նրա խոսքով, ներկայումս իրադրությունը վերահսկելի է և անհանգստության համար պատճառներ չկան:

Հայաստանի Ոստիկանության պետը հաղորդել է նաև, որ հոկտեմբերի 12-ից 14-ը Երևանում կկայանա ԱՊՀ երկրների ներքին գործերի նախարարների և ոստիկանության պետերի խորհրդակցություն, որի շրջանակում կքննարկվի թմրանյութերի ապօրինի շրջանառության դեմ պայքարի հարցը:

5  06.07.11 - ՀԱՊԿ անդամ պետությունների` թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի իրավասու մարմինների ղեկավարների Համակարգող խորհրդի նիստ Երևանում
 Ուշագրավ
Խորհուրդը կոչ է արել ՀՀ իշխանություններին զերծ մնալ բռնությունից, ատելություն և թշնամանք սերմանելու դրսևորումներից
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
---