Տիգրան Սարգսյանը դիպլոմներ հանձնեց տնտեսագիտության ֆակուլտետի շուրջ 80 շրջանավարտների

Տիգրան Սարգսյանը դիպլոմներ հանձնեց տնտեսագիտության ֆակուլտետի շուրջ 80 շրջանավարտների

PanARMENIAN.Net - Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր այցելել է Երևանի պետական համալսարան, որտեղ ավարտական դիպլոմներ է հանձնել տնտեսագիտության ֆակուլտետի բակալավրիատի և մագիստրատուրայի շուրջ 80 շրջանավարտների: Կառավարության ղեկավարը շնորհավորել է շրջանավարտներին բուհն ավարտելու կապակցությամբ և նշել, որ համալսարանի մասին պատկերացումները առաջին հերթին շրջանավարտներն են ձևավորում:

Դիպլոմների հանձման արարողությանը նախորդել է վարչապետի դասախոսությունը «Գլոբալ տնտեսության և Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացումները» թեմայով: «Հաճույքով եմ կատարում այս պատվաբեր առաքելությունը՝ մայր բուհում հանդես գալով դասախոսությամբ։ Այս փոխադարձ կապը թույլ է տալիս հասկանալ, թե մեր ուսանողներն ինչպես են ընկալում աշխարհում ընթացող տնտեսական զարգացումները»,-ներածական խոսքում նշել է Տիգրան Սարգսյանը: Այնուհետև կառավարության ղեկավարը պատասխանել է ուսանողների և պրոֆեսորադասախոսական կազմին հետաքրքրող հարցերին, որոնք վերաբերվել են Հայաստանի տնտեսությանը, կրթության հիմնախնդիրներին և այլն:

5  13.07.11 - ԵՊՀ-ում կայացավ դիպլոմների հանձման արարողություն և դասախոսություն “Տնտեսության առկա խնդիրները” թեմայով
 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---