Հյուսիսային պողոտայի նախկին բնակիչներին խորհուրդ են տալիս դիմել Ռոբերտ Քոչարյանին

PanARMENIAN.Net - Երևանի Հյուսիսային պողոտայի վայրում տարածքների և տների նախկին սեփականատերերը մինչ օրս փոխհատուցում չեն ստացել: Ինչպես PanARMENIAN.Net ի թղթակցին է հայտնել սեփականության իրավունքների պաշտպանությամբ զբաղվող ՀԿ-ի ղեկավար Վաչագան Հակոբյանը, 100 ընտանիք հայտնվել է փողոցում, իսկ մոտ 30 գործ քննվում է Եվրոպայի դատարանում: Ըստ նրա, տուժածները մշտապես դիմել են և նախագահի աշխատակազմին, և կառավարությանը, և քաղաքապետարան, սակայն նրանց պատասխանել են՝ Ռոբերտ Քոչարյանն է ձեզ խաբել՝ նրանից էլ փոխհատուցում պահանջեք:

Կառավարության շենքի մոտ անցնող բողոքի ակցիայի մասնակիցներից մեկը՝ Լաուրա Մինասյանը ունի դատարանի 2006թ. որոշումը 253 քմ հողի համար փոխահատուցում ստանալու վերաբերյալ, մինչ օրս վարձով է ապրում, ամեն ամիս վճարելով 90 000 դրամ:

7  14.07.11 - Բողոքի ակցիաներ ՀՀ կառավարության մոտ
 Ուշագրավ
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---