PanARMENIAN Photo–ի լուսանկարը ճանաչվել է քաղաքական գործչի ամենաանկեղծ լուսանկար

PanARMENIAN Photo–ի լուսանկարը ճանաչվել է քաղաքական գործչի ամենաանկեղծ լուսանկար

PanARMENIAN.Net - Հուլիսի 28-ին Երևանում տեղի ունեցավ «աPRես» մրցանակաբաշխությունը, որի կազմակերպիչն էր «ՓիԱր-ի զարգացման հայկական կենտրոնը»: «Քաղաքական գործչի ամենաանկեղծ լուսանկար» անվանակարգում լավագույնը ճանաչվեց PanARMENIAN Photo–ի գործակալության «անձրևի տակ վազող վարչապետի» բավականին լայն ճանաչում ստացած լուսանկարը: Լուսանկարի հեղինակն է լուսանկարիչ Տիգրան Մեհրաբյանը:

Մրցանակաբաշխության շրջանակներում շուրջ 15 շնորհակալագրեր ու մրցանակներ հանձնվեցին դրական հասարակական կարծիքի ձևավորման գործում ավանդ ունեցող տարբեր անհատների ու կազմակերպությունների: Սահմանված էին հետևյալ անվանակարգերը՝ Քաղաքական գործչի ամենաանկեղծ լուսանկար, Ամենաոգևորիչ PR արշավ, Ազգային արժեքների լավագույն ներկայացում, Ամենագեղեցիկ քաղաքային անակնկալ, Հայկական բրենդի լավագույն պաշտպանություն, Ամենականացի և նուրբ բրենդավորում, Լավագույն սև PR և այլ ոչ պակաս հետաքրքիր անվանակարգեր:

Մրցանակաբաշխությանը ներկայացվել էին 2010-2011թթ. բոլոր այն միջոցառումներն ու ակցիաները, որոնք արժանացել են հատուկ PR հանձնաժողովի ուշադրությանը:

Հուլիսի 28-ը նշվում է որպես PR-ի ու PR մասնագետների օր:

ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը
 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---