Օգոստոսի 13-ին ժամը 17:00-ից կփակվեն Երևանի մի շարք փողոցներ

Օգոստոսի 13-ին ժամը 17:00-ից կփակվեն Երևանի մի շարք փողոցներ

PanARMENIAN.Net - Համահայկական խաղերի մեկնարկի հետ կապված օգոստոսի 13-ին ժամը 17:00-ից մինչ կեսգիշեր երթևեկության համար փակ կլինեն դեպի Հանրապետական մարզադաշտ տանող ճանապարհները: Այսօր լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց ՀՀ ՃՈ ճանապարհապարեկային ծառայության բաժնի պետ Նորիկ Սարգսյանը: Ժամանակավորապես փակ կլինեն Ալեք Մանուկյան փողոցի Սայաթ-Նովայից մինչև Վարդանանց ընկած հատվածը, Չարենցը` Սայաթ-Նովայից մինչև Նար-Դոս, Նար-Դոս-Խորենացի խաչմերուկից մինչև Չարենց ընկած հատվածը, Երվանդ Քոչար փողոցը` մինչև Տիգրան Մեծ, Վարդանանց - Խանջյան խաչմերուկից մինչև Վարդանանցի վերջը:

Նորիկ Սարգսյանը նշեց, որ շքերթների ու այլ տոնական միջոցառումների հետ կապված այս փողոցներում չպետք է լինեն կայանած մեքենաներ. «Այլապես մենք դա կանենք սեփական ուժերով»:

3  09.08.11 - ՃՈ ճանապարհապարեկային ծառայության բաժնի պետ Նորիկ Սարգսյանը ամփոփեց ճանապարհատրանսպորտային պատահարների և խախտումների վերաբերյալ վիճակագրությունը
 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---