Հայաստանում «Ռիո+20» գագաթաժողովին երկրի մասնակցության ազգային ծրագիր են մշակում

PanARMENIAN.Net - Օգոստոսի 24-ին Հայաստանի արտաքին գործերի նախարարությունում տեղի ունեցավ 2012թ. Բրազիլիայի Հանրապետության Ռիո դե Ժանեյրո քաղաքում կայանալիք «Ռիո+20» կայուն զարգացման և բնապահպանությանը նվիրված համաշխարհային գագաթաժողովին Հայաստանի Հանրապետության մասնակցության նախապատրաստական աշխատանքները համակարգող ազգային հանձնաժողովի առաջին նիստը:

Նիստը վարում էին հանձնաժողովի համանախագահներ ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը և բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը: Հանձնաժողովի կազմում ընդգրկված են շահագրգիռ գերատեսչությունների, ինչպես նաև հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Էդվարդ Նալբանդյանը և Արամ Հարությունյանը, ելույթ ունենալով նիստի ժամանակ, անդրադարձան «Ռիո+20» գործընթացի շրջանակներում տեղի ունեցող զարգացումներին և այդ ենթատեքստում Հայաստանի առջև կանգնած խնդիրներին, գալիք գագաթաժողովին ՀՀ մասնակցության նախապատրաստական աշխատանքներին և այդ ուղղությամբ իրականացվելիք քայլերին:

Բացի դրանից, միջոցառման ընթացքում ներկայացվեց Ռիո դե Ժանեյրոյի գագաթաժողովին ՀՀ մասնակցության միջոցառումների ազգային ծրագրի նախագիծը և նախապատրաստական թեմատիկ աշխատանքային խմբերի ստեղծման առաջարկը:

6  24.08.11 - ՀՀ ԱԳՆ-ում տեղի ունեցավ բնապահպանական հարցերի քննարկում նախարար Արամ Հարությունյանի մասնակցությամբ
 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---