Ճարտարապետ. Երևանը հանուն հյուրանոցի չպետք է զրկվի մետրոյի գեղեցիկ կայարանից

Ճարտարապետ. Երևանը հանուն հյուրանոցի չպետք է զրկվի մետրոյի գեղեցիկ կայարանից

PanARMENIAN.Net - Հանրապետության հրապարակի մետրոյի կայարանի կառույցը խորհրդային տարիներին արժանացել է պետական մրցանակի և բարձրագույն տեղ է գրավել մոսկովյան համամիութենական ստուգատեսում: Հայաստանի ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանը, որը այդ կայարանի ճարտարապետներից մեկն է եղել, այսօր լրագրողների հետ հանդիպմանը նշեց`քաղաքը չպետք է զրկվի այդ գեղեցիկ կառույցից հանուն ևս մեկ հյուրանոցի:

“Պահանջվում էր միայն խնամքով վերաբերվել, որոշակի միջոցներ ձեռնարկել, որ այն շարունակեր մնալ հաճելի վայր: Հյուրանոց կառուցելու համար շատ այլ տեղեր կան, թեկուզ ոչ կենտրոնում” ,- նշեց ճարտարապետը:

Մկրտիչ Մինասյանը նշեց, որ մի քանի ամիս առաջ Հանրային Խորհրդի նիստում մետրոյի կայարանը քանդելուն կողմ է արտահայտվել ճարտարապետ Լևոն Իգիթյանը: “Նա բարձրաձայնեց, որ շուտով Հանրապետության հրապարակի մետրոյի կայարանը կքանդեն ու կազատվեն դրանից: Եթե հիմա այդքան մեծ ատելություն ունեն նախկինում կառուցված օբյեկտներ հանդեպ, հետագայում այդ երևույթն ավելի մեծ թափ կստանա”,- ցավով նշեց բանախոսը:

Նա ասաց, որ հարգում է քաղաքապետին ու Երևանում ներդրումներ կատարել ցանկացողներին, սակայն նրանք ճարտարապետ չեն: Իսկ խորհուրդ տվող ճարտարապետներն էլ պետք է շատ զգուշ լինեն ու լավ հաշվարկներ անեն:

Մկրտիչ Մինասյանը թեև դեմ է 4 աստղանի հյուրանոցի կառուցմանը, սակայն առճակատման գնալ չի պատրաստվում. “Ես կմնամ իմ կարծիքին, և հուսով եմ կոլեգաներս էլ ինձ կմիանան, սակայն առճակատման գնալը երբեմն կարող է շատ վտանգավոր լինել”:

Երևանի գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանի առաջարկով Հանրապետության հրապարակի մետրոյի կայարանին հարող տարածքում` Նալբանդյան փողոցի անկյունով, նախատեսվում է կառուցել 7 հարկանի 4 աստղանի հյուրանոց:

4  26.08.11 - Հայաստանի ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանի մամլո ասուլիսը
 Ուշագրավ
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---