Գագիկ Մինասյան. Հայաստանում գիտության ֆինանսավորման չափը կախված կլինի բյուջեի հնարավորություններից

Գագիկ Մինասյան. Հայաստանում գիտության ֆինանսավորման չափը կախված կլինի բյուջեի հնարավորություններից

PanARMENIAN.Net - Ֆինանսա-բյուջետային հարցերի մշտական խորհրդարանական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում դժվարացել է պատասխանել 2012թ. պետբյուջեում գիտության ֆինանսավորման ավելացման չափի մասին հարցին: Նրա խոսքով, այդ հարցին կարելի կլինի հստակ պատասխանել, երբ բյուջեի նախագիծը բյուջետային տարվա մեկնարկից 90 օր առաջ ընդգրկվի խորհրդարանում: «Այժմ հարցը քննարկվում է կառավարության շրջանակում, և կարծում եմ` այն հեռու է այն մակարդակից, երբ կընդգրկվի խորհրդարանում»,- ավելացրել է նա: Մինասյանը նաև հերքել է որոշ գիտնականների հայտարարություններն այն մասին, որ գիտության ֆինանսավորման փոքր ծավալները բացատրվում են կա'մ երկրի ապագայի համար գիտության կարևորության ընկալման բացակայությամբ, կա'մ էլ նրանով, որ «գիտնականների ձայնը լավ չի լսվում»: «Երբ ֆինանսավորումը պատշաճ մակարդակի չէ, դա բյուջեն ծրագրողների կողմից ոլորտի թերագնահատում չի նշանակում: Դա կախված է հնարավորություններից»,- նկատել է նա: Մինասյանն ավելացրել է, որ յուրաքանչյուր ոլորտ ֆինանսավորման ավելացման կարիք ունի, և գիտությունն առաջնահերթությունների թվում է:

Հայաստանում գիտության ֆինանսավորումը կազմում է ՀՆԱ 0.24-0.25 տոկոսը` մոտավորապես 22 մլն դոլար, իսկ նախկին ԽՍՀՄ երկրների շարքում այդ ցուցանիշը ցածր է միայն Ղրղզստանի մոտ: «Պահանջում ենք գիտության ֆինանսավորման ավելացում» նախաձեռնող խմբի մեջ մտնող գիտնականների կարծիքով, ֆինանսավորման նվազագույն շեմը պետք է լինի ՀՆԱ 1 տոկոսը: Ավելի քիչ ֆինանսավորումը վտանգավոր է և կարող է սպառնալ ազգային անվտանգությանը: Նրանք նշել են, որ Հայաստանում 4 500 գիտնականներ կան, իսկ խորհրդային Հայաստանում նրանք 27 000 էին: Հիմա գիտնականների միջին տարիքը կազմում է 58 տարեկան, իսկ ողջ աշխարհում այն կազմում է ոչ ավել, քան 40 տարեկան, իսկ Խորհրդային Հայաստանում կազմում էր 48 տարեկան:

4  29.08.11 - ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Մինասյանի մամլո ասուլիսը
 Ուշագրավ
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---