8  22.09.11 - Երևանը տոնում է իր 2793 ամյակը

Երևան, սեպտեմբերի 21. Ձեռնածուներ և արքաներ, Հայաստանի պատմությունը և 3D շոու` մայրաքաղաքում սրտանց նշեցին Անկախության օրը

Երևան, սեպտեմբերի 21. Ձեռնածուներ և արքաներ, Հայաստանի պատմությունը և 3D շոու` մայրաքաղաքում սրտանց նշեցին Անկախության օրը

PanARMENIAN.Net - 2011թ. սեպտեմբերի 21: Հայ ժողովուրդն առաջին անգամ Հայաստանի անկախությունն ու Երևանի 2793-ամյակը տոնեց անկեղծ ցնծությամբ: Քաղաքի բնակիչները վաղուց նման տոն չէին տեսել: Միջոցառումները տեղի էին ունենում Հայաստանի մայրաքաղաքի բոլոր կենտրոնական փողոցներում: Ազատության հրապարակից մինչև Հանրապետության հրապարակ մարդիկ քայլում էին, կարելի է ասել, ժամանակային տարածությունների միջով:

Հյուսիսային պողոտայում երևանցիներն ու մայրաքաղաքի հյուրերը հանդիպում էին ձեռնածուների, արտիստների, նկարիչների հետ, ինչպես նաև հայկական գահակալ արքաներին, որոնք ընդունում էին հյուրերին: Այդ ամենը ուղեկցվում էր երաժշտությամբ` դասականից մինչև ռոք, մանկական ելույթներից մինչև ռեգգի:

Մինչ Ազատության հրապարակում ելույթ էին ունենում Dorians-ը, Reincarnation-ը, Արտո Թունչբոյաջյանը, Հյուսիսային պողոտայում ազգագրական երգեր էին կատարում, իսկ Հանրապետության հրապարակն այդ միջոցին պատրաստվում էր փառահեղ համերգին, որը պետք է 3D-գրաֆիկայով ուղեկցվեր:

Երեկոյան շոուն աննախադեպ էր. մեկուկես ժամ շարունակ հանդիսատեսը ոչ միայն վայելում էր ֆիլհարմոնիկ նվագախմբի ելույթը, այլև «անցնում» Հայաստանի պատմության միջով, նման բան Երևանը դեռ չէր տեսել: Այդ թվում բազմաթիվ արտասահմանյան զբոսաշրջիկներ, որոնք դեռևս առավոտյան ոչ պակաս փառահեղ զորահանդեսի տպավորության տակ էին, խոստովանում էին, որ թե' համերգը, թե' շոուն ամենաբարձր մակարդակով էին կազմակերպված, և որ իրենք «առաջին անգամ էին նման բան տեսնում»:

Սակայն, չնայած համերգի ողջ օրիգինալությանը, կազմակերպիչները թերացել էին մի բանում. չէին հաշվարկել այդ համերգը տեսնել ցանկացողների հսկայական քանակը: Հանրապետության հրապարակ շարժվող մարդիկ այնքան շատ էին, որ Սախարովի հրապարակից հետո քաղաքի գլխավոր հրապարակին անհնար էր մոտենալ: Այնուամենայնիվ, երևանցիները, «ըստ ավանդույթի», համառորեն առաջ էին շարժվում, ինչի արդյունքում հրապարակ ոչ միայն մտնելը, այլև դուրս գալը անհնար էր դարձել: Բայց անգամ դա չխանգարեց երևանցիներին սրտանց նշել Հայաստանի Հանրապետության անկախության 20-ամյակն ու Երևանի ծնունդը:

Մարիամ Մատնիշյան / PanARMENIAN News
13  21.09.11 - "Հերոսական Բալլադ" ներկայացումը` նվիրված անկախության 20-ամյակին
 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---