Հայաստանի Անկախության օրը հրապարակը միայն «քաջերի» համար էր

Հայաստանի Անկախության օրը հրապարակը միայն «քաջերի» համար էր

PanARMENIAN.Net - Երեկ ՀՀ Անկախության 20 ամյակի տոնական տրամադրությունը զգացվում էր միայն քաղաքի կենտրոնում։ Աբովյան փողոցից էր սկսվում տոնախմբությունը։ Երևանի մնջախաղի պետական թատրոնի երիտասարդ միմերը հետաքրքիր կերպարների տեսքով լուռ ուրախություն էին պարգևում անցորդներին։ Շատերը հպարտ քայլում էին եռագույններով ու երգում փողոցներում։

Երիտասարդների համար ժամանցը բազմազան էր՝ ջազ համերգ, ժամանակակից երաժշտություն, դասական համերգ, DJ-ներ ու էլ ինչ ասես։ Երեկոյան, երբ հրավառությունը սկսվեց, տպավորություն էր, թե Հանրապետության հրապարկն ու Օպերան մրցում են՝ որ հրավառությունն է ավելի շքեղ ու տպավորիչ։

Սակայն այս ամենին զուգահեռ կային մի շարք վատ կազմակերպված իրողություններ։ Սայաթ-Նովա և Թումանյան փողոցները բավականին ուշ փակվեցին։ Մարդկանց ամբոխն այնքան մեծ էր, որ հավանաբար ոստիկանները չէին նկատել, թե ինչպես է մի մերսեդես անցնում-քշում մարդկանց միջով-վրայով Աբովյան փողոցի հենց սկզբում։ Իսկ դե Հանրապետության հրապարակ «ներխուժելը» մեծ խիզախություն էր պահանջում։ Եթե հայտնվեցիր ամբոխի մեջ, ուրեմն «ետ դարձի ճանապարհ» չունես։

Շատերը հիասթափված դուրս եկան հրապարակից կամ անգամ չփորձեցին մտնել։ Եռաչափ 3D պրոեկցիան անհնար էր դիտել այդ մեծ ամբոխի մեջ։

Փոխարենը մի շարք երիտասարդներ Օպերայի հրապարակում ուրախ պարում էին DJ-ներ-ի երաժշտության ներքո։

Լուսինե Պառավյան / PanARMENIAN News
13  21.09.11 - "Հերոսական Բալլադ" ներկայացումը` նվիրված անկախության 20-ամյակին
8  22.09.11 - Երևանը տոնում է իր 2793 ամյակը
 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---