Ճարտարապետ Ռաֆայել Իսրայելյանի տունը Երևանում այլևս չկա. Բառացիորեն մեկ օրում այն հողին է հավասարեցվել 10 հոկտեմբերի 2011 - 21:21 AMT PanARMENIAN.Net - Հայտնի ճարտարապետ Ռաֆայել Իսրայելյանի տունը Երևանում այլևս գոյություն չունի: Բառացիորեն մեկ օրում տունը, որտեղ բնակվել է «Սարդարապատի ճակատամարտ» հուշահամալիրի, Հաղթանակի հուշարձանի հեղինակը, հողին է հավասարեցվել: Հոկտեմբերի 8-ին PanARMENIAN.Net ը լուսանկարչական տեսանյութ և փոքր հոդված հրապարակեց Իսրայելյանի տան ոչնչացման մասին, որը կառուցվել է նրա իսկ կողմից 1954 թվականին, և որի պատերի որոշ զարդաքանդակներ նա ինքն է փորագրել սեփական ձեռքերով: Լուսանկարների հրապարակումից հետո Ինտերնետի հայկական սեգմենտում վրդովմունքի ալիք բարձրացավ, Facebook սոցիալական ցանցում վանդալիզմի հակառակորդների խումբ ստեղծվեց, նույն Facebook-ում Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանի էջում հայտնվեցին կոչեր` դադարեցնելու Հայաստանի համար այդքան բան արած մարդու տան ոչնչացումը: Իսկ այսօր` հոկտեմբերի 10-ին, Սարյան փողոցում` նույն տեղում, որտեղ դեռևս մի քանի օր առաջ կանգուն էին տան պատերը, միայն շինարարական աղբի սարեր են խոյանում: Եվ կասկածելու առիթ անգամ չկա, որ շուտով այդ տեղում հերթական հյուրանոցային համալիրն է կառուցվելու: Ինչպես ավելի վաղ հայտնել էր ճարտարապետ Սարհատ Պետրոսյանը, այդ տարածքը, ըստ Երևանի Կենտրոնի գոտիավորման հատակագծի, հանդիսանում է ցածրահարկ բնակելի կառուցապատման գոտի, և նշված նախագիծը հակասում է Երևանի քաղաքապետարանի պատվերով կատարված գոտիավորման նախագծին։ Իր հերթին ճարտարապետ Արսեն Կարապետյանը PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում հայտարարել էր. «Կարելի է մատների վրա հաշվել այն շենքերը, որոնք պահպանում են մեր քաղաքի հիշողությունը»: Ըստ նրա, Իսրայելյանն այն մարդն էր, որն արժանի է, որ նրա տունը պահպանվի: «Նրա ավանդը հայկական ճարտարապետության մեջ այնքան մեծ է, որ հերթական հյուրանոցը կառուցելու փոխարեն ավելի ճիշտ կլիներ այն վերածել տուն-թանգարանի»,- ասել է նա : Ըստ նրա, Երևանը վերածվում է հիշողություն չունեցող մի քաղաքի: Ռաֆայել Իսրայելյանի նախագծերով կառուցվել է շուրջ 150 շենք: Նա ստեղծել է հուշակոթողների նոր տեսակ` ոչ մեծ հուշարձան-կոթողներ` ի հիշատակ Հայրենական Մեծ պատերազմի հերոսներին: Իսկ տունը, որտեղ ապրում էր գործընկերների հարգանքը վայելող և Երևանը, ինչպես և ողջ Հայաստանը ավելի գեղեցիկ դարձնել ձգտող հայտնի ճարտարապետը, արժանացավ ոչ նախանձելի ճակատագրի. ոչնչացվեց, ինչպես սերունդներ անց, հնարավոր է, կոչնչանա իրենց կյանքը հայրենիքին նվիրած մարդկանց հիշատակը: Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Սալիվան. ԱՄՆ-ն խորապես մտահոգված է Վրաստանում ժողովրդավարության նահանջով Նա հավելել է, որ ԱՄՆ–ն սատարում է վրաց ժողովրդին ՀՀ նախագահն ԱՄՆ-ում հանդիպել է կուսակցությունների ներկայացուցիչների հետ Նա մանրամասներ է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացքող սահմանազատման գործընթացի վերաբերյալ Սամվել Բաբայան․ Նիկոլին սարքել եք անփոխարինելի, փողոցից ում էլ բռնեն՝ իրենից վատ վարչապետ չի լինի, թող հրաժարական տա Նա ասել է, որ պետք է գնալ նոր ընտրությունների Միրզոյանն ու Բայրամովը ողջունել են առաջընթացը սահմանազատման հարցում և պայմանավորվել շարունակել բանակցությունները Բանակցությունները կշարունակվեն բաց հարցերի շուրջ, որտեղ դեռ կան տարաձայնություններ |