Հոկտեմբերի 30-ին Հայաստանը կանցնի ձմեռային ժամանակի 13 հոկտեմբերի 2011 - 13:37 AMT PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 30-ին, ժամը 03:00-ին ժամացույցի սլաքները պետք է տանել 1 ժամ ետ: Համաձայն «Հայաստանի Հանրապետության տարածքում ժամանակի հաշվարկման կարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի, Հայաստանի Հանրապետության տարածքում 2011 թվականի հոկտեմբերի վերջին կիրակի օրը` հոկտեմբերի 30-ին, ժամը 3.00-ին ժամացույցի սլաքները պետք է տանել 1 /մեկ/ ժամ ետ, ասվում է էկոնոմիկայի նախարարության կայքում: Նշենք, որ դեռ տարվա սկզբին նախարարությունը օրինագիծ էր մշակել ձմեռային և ամառային ժամանակի կիրառումից հրաժարվելու մասին: Վերջնական առաջարկների ու դիտողությունների քննարկումից հետո նախագիծը կներկայացվի կառավարության քննարկմանը: Չի բացառվում, որ արդեն գարնանը Հայաստանում կգործի նոր օրենքը: Իսկ ահա Ռուսաստանում այս աշնանն արդեն չեղյալ է հայտարարվել անցումը ձմեռային ժամանակի: Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Ամենաընթերցվողը բաժնում | ԱԺ-ն ստացել է ՌԴ Դաշնային խորհրդի նամակը, որն առնչվում է Սիմոնյանի «հակառուսական հայտարարություններին» Նամակի բովանդակությունը հայտնի չէ Փաշինյան․ Լուծում ենք առաջիկա տասնամյակներում Հայաստանի լինելության հարցը «Եկել ենք մի տեղ, որտեղ մենք Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ ենք դնում սեղանին»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի սահմանին արդեն սահմանային 28 սյուն կա՝ աշխատանքի մոտ 35%-ն է Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են ԱԳՆ․ Ստացել ենք խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները Սա տեքստի 9-րդ խմբագրությունն է |