ՀՀ նախագահը վստահ է, որ Ցվետանա Պասկալևան կմնա ղարաբաղյան պայքարի ամենաակտիվ մասնակիցներից մեկը 18 նոյեմբերի 2011 - 15:08 AMT PanARMENIAN.Net - Նոյմեբերի 18-ին ՀՀ նախագահը մասնակցել է բուլղարացի լրագրող, ռեժիսոր, սցենարիստ ու օպերատոր Ցվետանա Պասկալևայի «Ղարաբաղի վերքերը» ֆիլմի տեսասկավառակի շնորհանդեսին: Ինչպես հայտարարել է միջոցառման ժամանակ նախագահը, «ոչ թե Պասկալևան պետք է մեզ շնորհակալություն հայտնի սկավառակի թողարկման համար, այլ մենք նրան՝ կատարած աշխատանքի համար, քանի որ նա իր կյանքի մեծ մասը նվիրել է մեր պայքարին, եղել է հայ զինվորի կողքին և իր տեսախցիկով հավերժացրել այն մարդկանց, որոնք արժանապատվորեն մարտնչել են հանուն հայրենիքի»: Նա նշել է, որ, թե չլինեին Պասկալևայի աշխատանքները, մարդիկ ամբողջական պատկերացում չէին ստանա ղարաբաղյան հակամարտության մասին: Սերժ Սարգսյանը նշել է, որ չնայած նրան, որ ռազմական գործողությունները դադարել են, չի կարելի բացառել, որ դրանք կարող են վերսկսվել: «Ղարաբաղյան հակամարտության մեջ նոր փուլ է սկսվել, որտեղ բոլորը պետք է պայքարեն և ապացուցեն աշխարհին ղարաբաղցիների պայքարի ճշմարտացիությունը»: «Ես վստահ եմ, որ Ցվետանա Պասկալևան կմնա այդ պայքարի ամենաակտիվ մասնակիցներից մեկը»,-ասել է Սերժ Սարգսյանը: Պասկալևան թիվ 001 տեսասկավառակն ու հավաստագիրը հանձնել է ՀՀ նախագահին: Սկավառակում ընդգրկված է 7 ֆիլմ: Այն թողարկվելու է վեց լեզուներով՝ հայերեն, ռուսերեն, անգլերեն, իսպաներեն, ֆրանսերեն, բուլղարերեն: Տեսասկավառակը թողարկել է Armenia music center ընկերությունը: Ուշագրավ Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Ամենաընթերցվողը բաժնում | Փաշինյանը՝ Ադրբեջանի հետ խաղաղ գործընթացի մասին. Տիեզերք թռիչքները ևս անիրական էին թվում Նա ընդգծել է, որ ՀՀ ռազմավարությունն ուղղված է տարածաշրջանի հարևանների հետ տնտեսական ինտեգրման խորացմանը Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատը միաձայն ընդունել է ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակի օր հռչակող օրինագիծը Նախաձեռնությունը Սենատի կողմից հավանության էր արժանացել մայիսի 7-ին ՀՀ–ն և Սլովակիան պայմանավորվել են ռազմատեխնիկական գործակցության շուրջ Կարեն Բրուտյանի գլխավորած պատվիրակությունը Բրատիսլավայում է Fastex տեխնոլոգիական 8-րդ հանդիպման ընթացքում խոսել են կրիպտոփոխանակման հարթակներից Հայաստանի բլոկչեյն էմբասիում կայացել է 8-րդ Fastex Meetup տեղեկատվական հանդիպումները |