Հայ կանանց շրջանում աճել են տնային պայմաններում արհեստական վիժեցումների դեպքերը

Հայ կանանց շրջանում աճել են տնային պայմաններում արհեստական վիժեցումների դեպքերը

PanARMENIAN.Net - Հայ կանանց շրջանում հաճախակի են դարձել տնային պայմաններում արհեստական վիժեցումների դեպքերը: Ինչպես Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարեց գինեկոլոգ ուռուցքաբան Վահե Տեր-Մինասյանը, հայ կանանց շրջանում վտանգավոր միտում է նկատվում՝ դեղորայքային արհեստական վիժեցում տնային պայմաններում, առանց բժշկի հետ խորհրդակցության: Նա նշել է, որ այսօր դեղատներում վաճառվում են հղիության ընդհատմանը նպաստող դեղեր, որոնց կիրառումը սակայն կարող է վտանգավոր հետևանքներ ունենալ: Ըստ նրա, այդ դեղամիջոցները կարելի է ընդունել միայն բժշկի կողմից նշանակված լինելու դեպքում:

Հարկ է նշել, որ, մասնավորապես, կանայք փորձում են արհեստական վիժեցում առաջացնել «Սայտոտեկ» դեղամիջոցի օգնությամբ, որն իրականում նախատեսված չէ հղիության ընդհատման համար և շատ վտանգավոր է այդ նպատակով կիրառելու դեպքում:

Իր հերթին Ջրվեժի Սբ Կաթողիկե եկեղեցու քահանա, Կոտայքի թեմի հոգևոր հովիվ Կյուրեղ Թալյանն ասաց, որ հղիության արհեստական ընդհատումը հավասարազոր է սպանության: «Ես կասեի, որ դա սպանությունից էլ վատ է, քանի որ կատարվում է անմեղ էակի դեմ»,-ասել է նա: Նա նշել է նաև, որ ժամանակն է, որ եկեղեցին հայտնի իր դիրքորոշումը տարբեր հարցերի, այդ թվում վիժեցումների վերաբերյալ:

4  23.11.11 - Գինեկոլոգ Վահե Տեր-Մինասյանի և տեր Կյուրեղ քահանա Տալյանի ասուլիսը
 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---