Սոցիոլոգ. Եվրոպական երկրներին հետևելով`հայերը հոգևոր հաղթանակները դադարել են երջանկություն համարել

Սոցիոլոգ. Եվրոպական երկրներին հետևելով`հայերը հոգևոր հաղթանակները դադարել են երջանկություն համարել

PanARMENIAN.Net - Որպեսզի մարդը երջանիկ լինի, պետք է ապրի ակտիվ կյանքով, արդյունավետ կենսակերպ ունենա: Այդ մասին Երևանում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է հոգեբան Կարինե Նալչաջյանը:

Ըստ նրա, «պրոդուկտիվ կենսակերպը» կախված է երկու գործոններից` ինքնաարտահայտման հնարավորությունից և սիրելու ու սիրված լինելու հնարավորությունից:

Այս համատեքստում հոգեբանը նկատել է, որ երկրորդ գործոնը Հայաստանում բավականին լավ վիճակում է, ինչը չի կարելի ասել առաջինի մասին: «Ես կասեի` Հայաստանն առավելապես հանդիսանում է հոգսաշատ, քան երջանիկ մարդկանց երկիր»,-ընդգծել է նա, հավելելով, որ Հայաստանում ինքնաարտահայտման հետ կապված կան լուրջ խնդիրներ:

Ընդ որում, նա նկատել է, որ մանրամասնորեն չի ծանոթացել «WIN-Gallup International» հետազոտությանը, որի տվյալներով հայերի 70 տոկոսը երջանիկ է, սակայն նրա կարծիքով, այդ տվյալները կասկածահարույց են:

Իր հերթին ԵՊՀ Կիրառական սոցիոլոգիայի ամբիոնի վարիչ Արթուր Աթանեսյանը հայտնել է, որ հետազոտությունն անցկացվել է հեռախոսով, որին մասնակցել է 500 մարդ: «Այն, որ հետազոտությունն անցկացվել է հեռախոսով, արդեն բացասական է, քանի որ կողմերի միջև ուղղակի կապ չկա և պատասխանողի իրական արձագանքը տեսանելի չէ»,-ասել է նա: Այդ առնչությամբ նա նկատել է, որ բնավորության համաձայն, պատասխանողների մեծամասնությունը, պատասխանելով երջանիկ է արդյոք ինքը հարցին, հիմնականում այն վերածել են կատակի: Համաձայն ԱՄՆ-ում և ՌԴ-ում անցկացված հարցման, մարդկանց մեծ մասը երջանիկ չէ, ուստի հարց է ծագում` ինչու են հայերը, որոնք ավելի երջանիկ են, ձգտում այդ երկրները»,-ընդգծել է նա:

Աթանեսյանը նաև ասել է, որ վերջին հարցումները ցույց են տվել, որ բազմաթիվ երկրներում երջանկության առարկան այնպիսի արժեքներ չեն, ինչպիսին սերն է. «Ցավոք դա արդեն նշմարելի է դառնում նաև Հայաստանում: Մարդիկ երջանկություն են գտնում նյութականի մեջ»:

Ըստ նրա, հետազոտությունների արդյունքում այդպիսի տվյալներ են ստացվել, ամենայն հավանականությամբ, այն պատճառով, որ այն երկրները, որոնք անընդհատ սթրեսի մեջ են գտնվում, երջանկություն են համարում դժբախտության բացակայությունը Նախօրեին «WIN-Gallup International» կազմակերպությունը հրապարակել է իրականացված սոցիալական հարցման արդյունքները, որոնց համաձայն հայերը ճանաչվել են ամենաերջանիկ ազգը: Հարցման համաձայն հայերի 70 տոկոսը իրենց երջանիկ է համարում:

4  17.01.12 - Հոգեբան Կարինե Նալչաջյանի և ԵՊՀ Կիրառական սոցիոլոգիայի ամբիոնի վարիչ Արթուր Աթանեսյանի ասուլիսը
 Ուշագրավ
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
---