«Զվարթնոց» միջազգային օդանավակայանում բացվել է նոր VIP կոմերցիոն սրահ

«Զվարթնոց» միջազգային օդանավակայանում բացվել է նոր VIP կոմերցիոն սրահ

PanARMENIAN.Net - Արմենիա միջազգային օդանավակայանում այսօր տեղի ունեցավ պաշտոնական պատվիրակությունների և VIP կոմերցիոն նորաբաց սրահի բացումը: «Ողևորների սպասարկման տեսանկյունից սա ավարտուն նախագիծ է: Այստեղ կան այն բոլոր ծառայությունները, որոնց շնորհիվ կարող ենք պատշաճ կերպով դիմավորել և ճանապարհել պետական պաշտոնատար անձանց: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ օդանավակայանում է երևում երկրի դեմքը` պետք է խոստովանեմ, որ նախկին պաշտոնական պատվիրակությունների սրահի ծառայությունները նման բարձր որակի չէին: Այս սրահն առավելապես հարմարեցված է մեր իրականությանը, և այն կարող է բավարարել ցանկացած բծախնդիր ուղևորի պահանջները» ,- ասաց քաղաքացիական ավիացիայի վարչության պետ Արտյոմ Մինասյանը՝ հավելելով, որ ծառայությունները նույնն են, ինչ նախկինում ` ուղևորները պետք է անցնեն հաշվառում, սահմանային հսկողություն, ավիացոն անվտանգությոան հսկողություն, իսկ վերադառնալիս արդեն գումարվում է նաև մաքսային հսկողությունը:

Նախկին VIP սրահի երկու հաշվառման սեղանների փոխարեն նոր սրահում գործելու են չորս հաշվառման սեղաններ: Ուղևորները նոր սրահից ուղիղ մուտք կունենան բիզնես սրահ, որի ծառայություններից կօգտվեն անվճար:

«Սա Նոր ուղևորային համալիրի նախագծի մի մասն է կազմում, սակայն ներդրումներն եղել են ընդհանուր 160մլն դոլար», -ասաց Արմենիա միջազգային օդանավակայանի գլխավոր մենեջեր Մարսելո Վենդեն՝ նշելով, որ պաշտոնական պատվիրակությունների և VIP սրահից օգտվում են ընդհանուր ուղևորների 2-3 տոկոսը` տարեկան 50-60 հազար ուղևոր:

Կոմերցիոն սրահից կարող է օգտվել ցանկացած ուղևոր՝ վճարելով 30.000 դրամ: Գումարի դիմաց ուղևորներն իրավունք ունեն անցնել անհատական հաշվառում, անվճար օգտվել սրահի ծառայություններից: Խմիչքներն անվճար են:

12  05.10.11 - Զվարթնոց Միջազգային Օդանավակայանի նոր համալիրը
 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---