Նիկոլ Հարությունովը դարձավ երևանյան աշխարհի առաջնության հաղթող 7 դեկտեմբերի 2012 - 16:45 AMT PanARMENIAN.Net - Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ընթացող բռնցքամարտի երիտասարդական աշխարհի առաջնության 81 կգ քաշայինների եզրափակչում Նիկոլ Հարությունովը հանդիպեց շոտլանդացի Էնթոնի Սքոթ Ֆորեստին: Առաջին ռաունդից իսկ Հարությունովը նախաձեռնությունը վերցրեց իր ձեռքը և առաջ անցավ 2:1 հաշվով: Երկրորդում էլ հայ բռնցքամարտիկը ուներ առավելություն, նրա հարվածներն ավելի դիպուկ էին՝ 7:5: Հարությունովը կարողացավ հանդիպման բարձր տեմպը պահել նաև վերջին՝ 3-րդ ռաունդում: Նա բազմաթիվ երկրպագուների աջակցությամբ առավելության հասավ 13:9 հաշվով և դարձավ աշխարհի առաջնության հաղթող: Հայ մարզիկներից բրոնզե մեդալ է նվաճել Նարեկ Մելքոնյանը (91 կգ): Ուշագրավ Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը | «Օրգանական գյուղատնտեսության զարգացման» 2024-2025թթ. անվճար ծրագիրը սկսվում է Ծրագրին կարող են դիմել այն տնտեսվարողները, ովքեր իրականացնում են օրգանական սննդի արտադրություն կամ պատրաստ են անցնել վերջինիս Բաքոյան․ Իշխանական պատգամավորները Կիրանցում անելիք չունեն, Բագրատ սրբազանի հետ հանդիպումը բացառում են Ըստ նրա՝ որևէ մեկի իրավունքը, ճանապարհ փակելով, չի խախտվում, ուղղակի չպետք է սադրել Կիրանցի ճանապարհին կարմիրբերետավորները բիրտ ուժ են կիրառել․ 14 մարդ է բերման ենթարկվել ԱԺ պատգամավոր Խամոյանը տեսանյութ է հրապարակել Երևանը նոր Գլխավոր հատակագիծ կունենա Դա կլինի թվայնացված փաստաթուղթ |