Հայ ձյուդոիստները 5-7-րդ տեղերն են գրավել Թբիլիսիում անցնող «Աշխարհի գավաթի» մրցաշարում26 հունվարի 2009 - 14:15 AMT PanARMENIAN.Net - Հայ ձյուդոիստներն այսօր գիշերը վերադարձել են Թբիլիսիից,որտեղ հունվարի 24-25-ին խաղարկվում էր «Աշխարհի գավաթը»: 7 մարզիկներից, որ մասնակցել են մրցաշարին, միայն 2-են մրցանակային տեղեր զբաղեցրել: Ռոբերտ Վարդանյանը (2007թ. Հայաստանի չեմպիոն) մինչեւ 73 կգ քաշային կարգում զբաղեցրել է 5-րդ տեղը եւ Հակոբ Առաքելյանը (2007թ. պատանիների Եվրոպայի առաջնության բրոնզե մրցանակակիր) մինչեւ 90 կգ քաշային կարգում` 7-րդ տեղը: Ինչպես հաղորդել է PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում Հայաստանի ձյուդոյի հավաքականի մարզիչ Արթուր Գեւորգյանը, նա գոհ է հայ մարզիկների ելույթներից «Աշխարհի գավաթի» մրցաշարում: «Այս մրցաշարն առաջինն է այս տարի: Եվ մեզ համար այն նախապատրաստական բնույթ էր կրում: Իսկ Հայաստանի առաջատար ձյուդոիստներ Արմեն Նազարայնն ու Հովհաննես Դավթյանը չեն մեկնել Թբիլիսի, պատրաստվելու համար առավել լուրջ մրցաշարերի, մասնավորապես ապրիլին կայանալիք Աշխարհի գավաթի 2-րդ փուլին: Նաեւ կարող են նոր անուններ հայտնվել փետրվարի 13-ին մեկնարկող Հայաստանի գավաթի խաղարկության ժամանակ, որոնք կկարողանան համալրել հավաքականի կազմն առաջիկա եվրոպական մրցաշարերում»,-նշել է Գեւորգյանը: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |