Հրապարակվել են Հայաստանի եւ Էստոնիայի հավաքականների խաղերի մրցավարների անունները 6 փետրվարի 2009 - 19:59 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան հրապարակել է այն մրցավարների անունները, որոնք սպասարկելու են Հայաստանի եւ Էստոնիայի հավաքականների խաղերը 2010 թվականի Աշխարհի առաջնության ընտրական փուլի շրջանակներում: Մարտի 28-ին Երեւանում կայանալիք առաջին խաղի մրցավար է նշանակվել լյուքսեմբուրգցի Լյուկ Վիլմեսը: Նրա օգնականները կլինեն Անտոնիո Դի Կարլոսը եւ Մարկո Տրոպեանոն, պահուստային դատավորը` Աբի Թուսենը: Պատասխան խաղը, որ տեղի կունենա ապրիլի 1-ին, կսպասարկի Մալթայի մրացավարների բրիգադը Անտոն Ջանիթի գլխավորությամբ: Գծային մրացավարները կլինեն Ֆիլիպ Աջուսը եւ Կոնրադ Բորգը, պահուստային դատավորը` Քլեյթոն Պիզանին:Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |