Հայաստանը ՖԻՖԱ-ի վարկանիշով 9 կետով զիջել է իր դիրքերը11 փետրվարի 2009 - 21:10 AMT PanARMENIAN.Net - Փետրվարի 11-ին ՖԻՖԱ-ն հրապարակել է ազգային հավաքականների վարկանիշային աղյուսակը: Հայաստանի հավաքականը անցյալ ամսավա համեմատությամբ զիջել է իր դիրքերը 9 կետով եւ 278 միավորով զբաղցենում է աղյուսակի 121-րդ հորիզոնականը: Վարկանիշով կրկին առաջատարներն են Եվրոպայի գործող չեմպիոններ` իսպանացիները, նրանց հաջորդում են գերմանացիները, երրորդ տեղում են հոլանդացիները: Նշենք, որ նախորդ աղյուսակի համեմատությամբ, որը հրապարակվել էր հունվարի 14-ին, առաջին տասնյակում փոփոխություններ չկան: ՖԻՖԱ-ի ազգային թիմերի հաջորդ վարկանիշը կհրապարակվի մեկ ամսից: Առաջին տասը թիմերի եւ Հայաստանի ազգային հավաքականի մրցակից թիմերի վարկանիշային դիրքը ենթախմբում հետեւյալ տեսքն ունի. 1. Իսպանիա-1693 2.Գերմանիա-1403 3. Հոլանդիա-1357 4.Իտալիա-1318 5.Բրազիլիա-1248 6.Արգենտինա-1181 7.Խորվաթիա-1178 8.Անգլիա-1136 9.Ռուսաստան-1119 10.Թուրքիա-1040 53.Բելգիա-568 59.Բոսնիա-535 67.Լատվիա-492 121.Հայաստան-278 122. Էստոնիա-265 136.Ադրբեջան-213. ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |