Հայ մարզիկները կմասնակցեն Եվրոպայի երիտասարդության 9-րդ ձմեռային օլիմպիական փառատոնին14 փետրվարի 2009 - 15:35 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի 11 մարզիկներ կմասնակցեն Եվրոպայի երիտասարդության 9-րդ ձմեռային օլիմպիական փառատոնին, որը կկայանա փետրվարի 14-21 լեհական Սլասկ-Բեսկիդի քաղաքում: Ինչպես PanARMENIAN.Net ի թղթակցին հաղորդել են Հայաստանի ԱՕԿ մամլո ծառայությունում, հայ մարզիկների պատվիրակությունը Ազգային օլիմպիական հանձնաժողովի ղեկավար Ռոբերտ Ջանիբեկյանի գլխավորությամբ այսօր առավոտյան մեկնել է Լեհաստան: Պատանի հայ մարզիկները մրցակցելու են չորս սպորտային մարզաձեւերում` սլալոմ, լեռնադահուկային սպորտ, բիատլոն եւ գեղասահք:Այդ կապակցությամբ փետրվարի 10-ին սպորտի եւ երիտասարդության նախարար եւ Հայաստանի Օլիմպիական կոմիտեի գլխավոր քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է փառատոնի պատանի մասնակիցների հետ: Հանդիպմանը սպորտի նախարարը լուծեց մի շարք հարցեր` կապված սպորտային ատրիբուտների հետ եւ հաջողություն մաղթեց հայ մարզիկներին գալիք մրցույթներում: Նշենք, որ այս տարի մրցույթներին հանդես են գալու ավելի քան 1500 մարզիկներ ( մինչեւ 18 տարեկան), ինչը բացարձակ ռեկորդ է ձմեռային փառատոնների ողջ պատմության ընթացքում: Ուշագրավ Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը | «Օրգանական գյուղատնտեսության զարգացման» 2024-2025թթ. անվճար ծրագիրը սկսվում է Ծրագրին կարող են դիմել այն տնտեսվարողները, ովքեր իրականացնում են օրգանական սննդի արտադրություն կամ պատրաստ են անցնել վերջինիս Բաքոյան․ Իշխանական պատգամավորները Կիրանցում անելիք չունեն, Բագրատ սրբազանի հետ հանդիպումը բացառում են Ըստ նրա՝ որևէ մեկի իրավունքը, ճանապարհ փակելով, չի խախտվում, ուղղակի չպետք է սադրել Կիրանցի ճանապարհին կարմիրբերետավորները բիրտ ուժ են կիրառել․ 14 մարդ է բերման ենթարկվել ԱԺ պատգամավոր Խամոյանը տեսանյութ է հրապարակել Երևանը նոր Գլխավոր հատակագիծ կունենա Դա կլինի թվայնացված փաստաթուղթ |