Երեւանում մեկնարկել է բռնցքամարտի միջազգային ընկերական մրցաշարը

PanARMENIAN.Net - Այսօր Երեւանի Կ.Դեմիրճյանի անվ. ՄՀՀ-ում մեկնարկել է բռնցքամարտի միջազգային ընկերական մրցաշարը Հայաստանի, Ռուսաստանի, Վրաստանի եւ Ղազախստանի պատանեկան հավաքականների միջեւ: Մրցաշարի բացումը նշանավորվեց հայ երգչուհի Շպռօտի ելույթով, որից հետո պատվավոր հյուրերն ու կազմակերպիչները ողջունեցին մրցաշարի մասնակիցներին եւ հյուրերին: Ողջույնի խոսքում Գագիկ Ծառուկյանը շնորհավորեց բոլոր մասնակիցներին եւ խոստացավ, որ նման միջոցառումները դրական բնույթ են կրելու:



«Ես մեծ նշանակություն եմ տալիս այս մրցաշարին, քանի որ այն մեր պատանիներին հնարավորություն է տալիս` միջազգային հանդիպումների փորձ ձեռք բերելու եւ թույլ է տալիս հոգեբանորեն նախապատրաստվել բռնցքամարտի պատանիների աշխարհի առաջնությանը, որը մեկնարկում է մայիսի 23-ին: Այն նաեւ կարեւոր է միջոցառման կազմակերպիչների համար, մասնավորապես, նրանով, որ աշխարհի առաջնությանընրանց կհաջողվի առավել հիմնավոր պատրաստվել: Ես ձեզ խոստանում եմ, որ մենք առավելագույն ջանքերը կգործադրենք, որպեսզի այսուհետ Հայաստանում ավելի հաճախ անցկացվեն միջազգային մրցաշարեր, աշխարհի, Եվրոպայի առաջնություններ, եւ ոչ միայն բռնցքամարտից, այլեւ այլ սպորտաձեւերից: Ինչ վերաբերում է բռնցքամարտին, ապա կսկսենք ուշադրություն դարձնել այդ սպորտաձեւին եւ լավ պայմաններ ստեղծել մարզումների համար, որպեսզի մեր բռնցքամարտիկները ավելի հաճախ ուրախացնեն մեզ իրենց հաղթանակներով. չէ՞ որ հայ պատանիները բռնցքամարտիկ են ծնվում»,- նշել է ԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը:



Հայաստանի սպորտի նախարար Արմեն Գրիգորյանը նույնպես հանդես եկավ ողջույնի խոսքով, նշելով այն կարեւոր դերը, որը խաղում են նման միջոցառումները Հայաստանում սպորտի զարգացման գործում: «Ես շատ լավ տպավորություն եմ ստացել կազմակերպչական աշխատանքից եւ ուրախ եմ, որ առաջին միջազգային մրցաշարը, որն անցկացվում է ՄՀՀ վերակառուցումից հետո, նման բարձր մակարդակով է անցկացվում»,- նշել է նա:



Այսօր օրվա առաջին կեսին կայացել են Ռուսաստանի եւ Ղազախստանի բռնցքամարտիկների, իսկ երկրորդ կեսին` Հայաստանի ու Վրաստանի բռնցքամարտիկների միջեւ մենամարտերը:
 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---