Արման Ամիրխանյանն ու Զավեն Հովհաննիսյանը կսպասարկեն ԵԱ մինչեւ 17 տարեկանների էլիտ-ռաունդը

PanARMENIAN.Net - ՈՒԵՖԱ-ի Հեռանկարային երիտասարդ մրցավարներ ծրագրի շրջանակներում որոշում է ընդունվել որպես ծրագրին մասնակցելու թեկնածուներ ներգրավել Արման Ամիրխանյանին ու Զավեն Հովհաննիսյանին, ասվում է ՀՖՖ մամլո ծառայության հաղորդման մեջ:



Այդ նպատակով ՈՒԵՖԱ-ն վերոհիշյալ մրցավարներին նշանակել է Եվրոպայի մինչեւ 17 տարեկանների առաջնության էլիտ-ռաունդի հանդիպումներին, որոնք կանցնեն Հունաստանում մարտի 25 - ապրիլի 1: Ամիրխանյանն ու Հովհաննիսյանը սպասարկելու են Լեհաստանի, Հունաստանի, Սլովենիայի եւ Շվեյցարիայի թիմերի միջեւ հանդիպումները. Ամիրխանյանը` որպես գլխավոր մրցավար, Հովհաննիսյանը` որպես պահեստային:
 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---