Լեւոն Արոնյանը ոչ ոքի է խաղացել «Լինարես-2009» մրցաշարի առաջին փուլում20 փետրվարի 2009 - 15:27 AMT PanARMENIAN.Net - Փետրվարի 19-ին մեկնարկած «Լինարես-2009» 26-րդ միջազգային գերմրցաշարի առաջին փուլում հայ գրոսմայստեր Լեւոն Արոնյանը ոչ ոքի է խաղացել` կիսելով միավորը նորվեգացի շախմատիստ Մագնուս Կարլսենի հետ: Նշենք, որ սա Արոնյանի արդեն երկրորդ ոչ ոքին է Կարլսենի հետ խաղում վերջին 30 օրվա ընթացքում (առաջինը` «Corus Chess-2009»-ում էր հունվարի 21-ին): Մրցաշարի առաջին փուլում հաղթանակի է հասել միայն աշխարհի չեմպիոն հնդիկ Վիշվանաթան Անանդը ադրբեջանցի շախմատիստ Թեյմուր Ռաջաբովի հետ պարտիայում: Առաջին փուլի մյուս բոլոր հանդիպումներն ավարտվել են ոչ ոքի: Այսօր տեղի կունենան «Լինարես-2009» մրցաշարի երկրորդ փուլի հանդիպումները` Արոնյանը ուժերը կչափի աշխարհի չեմպիոն Վիշվանաթան Անանդի հետ: Նշենք, որ «Լինարես-2009» մրցաշարի ընդհանուր մրցանակային հիմնադրամը 314 000 եվրո է, հաղթողը կստանա 100 000 եվրո: 1-ին փուլի արդյունքները Վիշվանաթան Անանդ` Հնդկաստան-Թեյմուր Ռաջաբով` Ադրբեջան-1:0 Լեւոն Արոնյան` Հայաստան-Մագնուս Կարլսեն` Նորվեգիա-0,5:0,5 Լայներ Դոմինգես` Կուբա-Ալեքսանդր Գրիշչուկ`ՌԴ-0,5:0,5 Վան Յուէ` Չինաստան-Վասիլի Իվանչուկ` Ուկրաինա-0,5:0,5: Երկրորդ փուլում միմյանց հետ կխաղան` Անանդ-Արոնյան, Կարլսեն-Դոմինգես, Գրիշչուկ-Վան Յուէ, Ռաջաբով-Իվանչուկ զույգերը: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |