Լեւոն Արոնյանը հաղթել է աշխարհի չեմպիոն Անանդին

PanARMENIAN.Net - Հայ գրոսմայստեր Լեւոն Արոնյանը շախմատի «Լինարես-2009» միջազգային մրցաշարի երկրորդ փուլում հաղթեց աշխարհի չեմպիոն հնդիկ գրոսմայստեր Վիշվանաթան Անանդին: Արոնյանը, խաղալով սեւերով, ստիպեց Անանդին հանձնվել պարտիայի 53-րդ քայլում: Նշենք, որ Արոնյանը կրկնեց իր նախորդ տարվա արդյունքը Անանդի հետ խաղում «Լինարես-2008» մրցաշարի շրջանակներում Մորելիայում: Այն ժամանակ եւս հայ գրոսմայստերը երկրորդ փուլում խաղում էր աշխարհի չեմպիոնի դեմ սեւ խաղաքարերով:



«Լինարես-2009» միջազգային մրցաշարի երկրորդ փուլում գրանցվեց եւս մեկ արդյունավետ պարտիա` ռուս գրոսմայստեր Ալեքսանդր Գրիշչուկը հաղթեց չինացի Վան Յուէ-ին: Մյուս երկու պարտիաները ավարտվեցին ոչ ոքի հաշվով: Այս հաղթանակից հետո Արոնյանը հավաքեց 1,5 միավոր եւ առաջատարի իր դիրքը կիսում է Ա.Գրիշչուկի հետ:



Այսօր, մրցաշարի երրորդ փուլում Լեւոն Արոնյանը կհանդիպի ադրբեջանցի շախմատիստ Թեյմուր Ռաջաբովի հետ:



2 փուլի արդյունքները.

Վիշվանաթան Անանդ` Հնդկաստան-Լեւոն Արոնյան` Հայաստան-0:1

Ալեքսանդր Գրիշչուկ` Ռուսաստան- Վան Յուէ` Չինաստան-1:0

Թեյմուր Ռաջաբով` Ադրբեջան-Վասիլի Իվանչուկ` Ուկրաինա-0,5:05

Մագնուս Կարլսեն` Հոլնադիա-Լեյներ Դոմինգես` Կուբա-0,5:0,5



Դասավորությունը մրցաշարային աղյուսակում 2 փուլերից հետո` Արոնյան, Գրիշչուկ-1,5-ական միավոր; Կարլսեն, Անանդ, Իվանչուկ-1-ական միավոր; Ռաջաբով, Վան Յուէ-0,5-ական միավոր:



3 փուլի զույգերը` Արոնյան-Ռաջաբով, Իվանչուկ-Գրիշչուկ, Դոմինգես-Անանդ, Վան Յուէ-Կարլսեն:
 Ուշագրավ
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից
---