Էլինա Դանիելյանը կանանց շրջանում Գրան-պրիի առաջին պարտիայում հաղթանակ է տարել

PanARMENIAN.Net - Հայ շախմատիստ Էլինա Դանիելյանը կանանց շրջանում Գրան-պրիի առաջին փուլի մեկնարկային խաղում սեւերով հաղթել է ֆրանսուհի Մարի Սեբային: Ընդհանուր առմամբ, առաջին փուլը չափազանց արդյունավետ էր: Բոլոր հանդիպումներն ավարտվել են կողմերից մեկի հաղթանակով, բացառությամբ վրացուհի շախմատիստ Մայա Չիբուրդանիձեի դեմ չինացի Հոու Իֆանի պարտիայից:



Նշենք, որ կանանց շրջանում Գրան-պրիի առաջին փուլը մեկնարկել է մարտի 6-ին Ստամբուլում: Մրցաշարին մասնակցում է 12 շախմատիստ 2400-ից ոչ պակաս վարկանիշով: Մրցաշարին Էլինա Դանիելյանի մասնակցությանը նպաստելէ ՖԻԴԵ-ի նախագահ Կիրսան Իլյումժինովը:



Մարտի 8-ին Գրան-պրիի երկրորդ փուլում Էլինա Դանիելյանն ուժերը կչափի հնդկուհի շախմատիստ Հումփի Քոներուի հետ:



Խաղարկային օրերն են` մարտի 7-10-ը, 12-15-ը, 17-19-ը: Հանգստյան օրերն են մարտի 11-ը եւ 16-ը: Մարտի 19-ին վերջին փուլի ավարտից հետո տեղի կունենա կանանց շրջանում Գրան-պրիի առաջին փուլի փակման արարողությունը:
 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---