Աշխարհի չեմպիոն Սյուզի Քենտիկյանը իր տիտղոսը կպաշտպանի Ելենա Ռիդի հետ մենամարտում14 մարտի 2009 - 02:18 AMT PanARMENIAN.Net - Հայ բռնցքամարտուհին աշխարհի չեմպիոն պրոֆեսիոնալ կանանց շրջանում թեթեւագույն քաշում WBA եւ WIBF վարկածներով: Սյուզան Քենտիկյանը իր տիտղոսը կպաշտպանի մարտի 20-ին ամերիկուհի Ելենա Ռիդի հետ մենամարտում: Մենամարտը տեղի կունենա բռնցքամարտի «proSieben Fight Night» շոուի շրջանակներում` «մարդասպան թագուհու»` Սյուզիի հայրենի Համբուրգ քաղաքում: Ելենա Ռիդը, որը հայտնի է բռնցքամարտի աշխարհում որպես «Տիկնիկ», հայտնի է նաեւ իր երկու մենամարտերով կանանց բռնցքամարտի առասպել, գերմանուհի Ռեգինա Հալմիխի հետ: Երկու անգամ էլ Ռիդը արժանավայել հանդես եկավ: Առաջին հանդիպումը 2004-ին էր եւ ավարտվեց ոչ ոքի հաշվով, իսկ երկրորդը` 2005-ին, որտեղ միավորների նվազագույն առավելությամբ հաղթեց Հալմիխը: Ս.Քենտիկյանը ծնվել է 1987թ. Հայաստանում: 1992-ին, երբ նա 5 տարեկան էր, ընտանիքը տեղափոխվեց Գերմանիա: 2007-ին նա նվաճեց չեմպիոնի տիտղոսը WBA եւ WIBF վարկածներով, որոնք նախկինում պատկանում էին Ռ.Հալմիխին: 2008-ի նա ստացավ Գերմանիայի քաղաքացիություն: Նա պարտություն չի կրել իր 23 մենամարտերում, որոնցից 16-ում հաղթել է նոկաուտով, պաշտպանելով իր տիտղոսը այնպեսի բռնցքամարտիկների դեմ պայքարում, ինչպիսիք են Հագար Շմուլեֆելդ Ֆայները եւ Անաստասիա Տոկտաուլովան: Քենտիկյանի ու Ռիդի մենամարտը կմեկնաբանի աշխարհի նախկին չեմպիոն Ռեգիան Հալմիխը: Ուշագրավ Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա | ՊՆ բժշկական գումարտակը մասնակցում է ՆԱՏՕ–ի կազմակերպած զորավարժությանը Հոսպիտալն ապրիլի 30-ից ծավալվել է Հունգարիայի Վարպալուտա տարածաշրջանում գտնվող Բակոնիկուտի զորավարժարանում Սուրենյան․ Սպասվում է չափավոր տաք և տեղումնառատ մայիս Օդի ամսական միջին ջերմաստիճանը նորմայից բարձր կլինի մինչև 1 աստիճանով Մարությանը՝ իր կուսակցության հիմնադիր համագումարում․ Փաշինյանն ու իր թիմն այլևս անելիք չունեն՝ պետք է հեռանան «Մեր Տավուշն այստեղ է՝ այս դահլիճում»,–ասել է նա Ըստ Թուրքիայի իշխող ԱԶԿ–ի խոսնակի՝ ՀՀ-Ադրբեջան սահմանին տեղադրված սահմանաքարը չափազանց կարևոր է Նա ասել է, թե «Անկարան ողջունում է Հայաստանի դրական ուղերձները» |