Լեւոն Արոնյանը զիջեց առաջատարի դիրքերը «Ամբեր-2009»-ում18 մարտի 2009 - 16:44 AMT PanARMENIAN.Net - «Ամբեր-2009» 18-րդ շախմատային առաջնության 4-րդ փուլում հայ գրոսմայստեր Լեւոն Արոնյանը կիսեց միավորները աշխարհի չեմպիոն Վիշվանաթան Անանդի հետ: Ոչ ոքիներ են գրանցվել նաեւ «կույր» հանդիպմանը եւ «արագ» շախմատներում: Արոնյանը 4-րդ փուլից հետո զիջեց առաջատարի դիրքերը ռուս Վլադիմիր Կրամնիկին, որն իր հերթին հաղթանակ տարավ չինացի Վանն Յուեի հանդեպ եւ կես միավորով առաջ անցավ առաջատարներից` Արոնյանից եւ ռուս գրոսմայստեր Մորոզեւիչից: 3 փուլերից հետո Արոնյանը 5 միավորով կիսում է 2-3-րդ տեղերը նույն Մորոզեւիչի հետ:Մարտի 19-ին` «Ամբեր-2009»-ի 5-րդ փուլում, Լեւոն Արոնյանն իր ուժերը կչփաի նորվեգացի գրոսմայստեր Մագնուս Կարլսենի հետ: 4-րդ փուլի հանդիպումները` «Կույր»` Մագնուս Կարլսեն (Նորվեգիա) - Պետեր Լեկո (Հունգարիա) - 0,5:0,5 Գատա Կամսկի (ԱՄՆ) - Վասիլի Իվանչուկ (Ուկրաինա) - 0,5:0,5 Վիշվանաթան Անանդ (Հնդկաստան) - Լեւոն Արոնյան (Հայաստան) - 0,5:0,5 Ալեքսանդր Մորոզեւիչ (Ռուսաստան) - Վեսելին Տոպալով (Բուլղարիա) - 1:0 Վլադիմիր Կրամնիկ (Ռուսաստան) - Վան Յուե (Չինաստան) - 1:0 Թեյմուր Ռաջաբով (Ադրբեջան) - Սերգեյ Կարյակին (Ուկրաինա) - 1:0 «Արագ»` Լեկո - Կարլսեն - 0,5:0,5 Իվանչուկ - Կամսկի - 0,5:0,5 Արոնյան - Անանդ - 0,5:0,5 Տոպալով - Մորոզեւիչ - 1:0 Վան Յուե - Կրամնիկ - 0:1 Կարյակին - Ռաջաբով - 0:1 Իրադրությունը 4 փուլերից հետո` Կրամնիկ - 5,5; Արոնյան, Մորոզեւիչ - 5; Կարլսեն, Ռաջաբով, Տոպալով - 4,5; Անանդ, Լեկո - 4; Կամսկի - 3,5; Իվանչուկ, Կարյակին - 3; Վան Յուե - 1,5 միավոր: Խաղարկային օրերը` մարտի 14, 15, 16, 17, 19, 20, 21, 22, 24, 25, 26: Հանգստյան օրերը` մարտի 18 եւ 23: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |