Լեւոն Արոնյանը «Ամբեր-2009»-ի միանձնյա առաջատարն է

PanARMENIAN.Net - Հայ գրոսմայստեր Լեւոն Արոնյանը «Ամբեր-2009» 18-րդ շախմատային առաջնության 10-րդ փուլում չինացի գրոսմայստեր Վան Յուեի հանդեպ տարած հաղթանակի շնորհիվ դարձել է առաջնության միանձնյա առաջատարը: Արոնյանը Յուեի հետ հանդիպումներից «արագ շախմատներում» կիսեց միավորները, իսկ «կույր շախմատում» հաղթանակ տարավ` այդպիսով հերթական անգամ արձանագրելով գումարային հաղթանակ` 1,5-0,5 հաշվով:



Վերջին` 11-րդ փուլից առաջ Հայաստանի ներկայացուցիչը 13 միավորով գլխավորել է մրցաշարային սանդղակը, երկրորդ տեղում 12 միավրով Վիշի Անանդն է:



Վերջին` 11-րդ փուլում հայ գրոսմայստերն իր ուժերը կչափի բուլղարացի Վեսելին Տոպալովի հետ: Արոնյանը Տոպալովի հանդեպ հաղթանակի դեպքում, անկախ մնացած հանդիպումների արդյունքից, կպահպանի «Ամբեր-2009»-ի չեմպիոնի տիտղոսը:



Առաջնության ընդհանուր մրցանակային ֆոնդը կազմում է 216 հազար եվրո:



Իրադրությունը 10 փուլերից հետո. Արոնյան` 13; Անանդ, Կարլսեն` 12; Կրամնիկ` 11,5; Լեկո` 10; Կամսկի, Տոպալով, Իվանչուկ, Մորոզեւիչ` 9,5; Կարյակին` 8,5; Ռաջաբով` 8; Վան Յուե` 7 միավոր:



Վերջին` 11-րդ փուլի հանդիպումները`



«Կույր»`



Մորոզեւիչ - Կամսկի

Կարյակին - Իվանչուկ

Կրամնիկ - Լեկո

Տոպալով - Արոնյան

Վան Յուե - Անանդ

Ռաջաբով - Կարլսեն



«Արագ»`



Կամսկի - Մորոզեւիչ

Իվանչուկ - Կարյակին

Լեկո - Կրամնիկ

Արոնյան - Տոպալով

Անանդ - Վան Յուե

Կարլսեն - Ռաջաբով
 Ուշագրավ
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից
---