Տարմո Ռյույտլի. Հայերը գնդակին լավ են տիրապետում, սակայն նրանց խաղը չափազանց անկանխատեսելի է26 մարտի 2009 - 22:59 AMT PanARMENIAN.Net - Էստոնիայի ֆուտբոլի հավաքականի գլխավոր մարզիչ Տարմո Ռյույտլին վերջապես վերջնական որոշում է կայացրել այն մասին, թե ում կտանի Հայաստան Աշխարհի առաջնության ընտրախաղերին մասնակցելու: Սակայն նա այդպես էլ չի հաղորդել, թե ով դաշտ դուրս կգա խաղի սկզբում:«Շաբաթ օրը դաշտ դուրս եկող թիմի կազմը դեռեւս որոշված չէ: Հայաստանում խաղից առաջ երկու օր կլինի անհրաժեշտ շտկումներ կատարելու համար», - ուղղակի պատասխանից խուսափել է Ռյույտլին, - «տարբերակները մշակվում են», - Ռյույտլիի խոսքերը մեջ է բերում postimees.ee-ը: Հավաքականի կազմի նախնական ցուցակից դուրս են եկել Արթուր Կոտենկոն եւ Միխկել Ակսալուն, կիսապաշտպան Ատս Պուրյեն եւ հարձակվող Կրիստեն Վիյկմյաէն: Խոսելով ապագա հակառակորդի մասին, որի հետ երկու խաղ է խաղացվելու` շաբաթ օրը հակառակորդի դաշտում, իսկ չորեքշաբթի օրը` տանը, Ռյույտլին չի ցանկացել որեւէ հստակ խոստում տալ: «Էստոնիան եւ Հայաստանն այնպիսի զույգ են, որի միջեւ ինչ ասես կարող է պատահել: Հակառակորդը բավականին ուժեղ է: Էստոնիայի համար թույլ հակառակորդ գոյություն չունի, եթե ժամանակակից ֆուտբոլում այլեւս չկան շատ թույլեր, - ասել է հավաքականի գլխավոր մարզիչը, - եթե կարողանանք հանդես գալ մեր լավագույն մակարդակով, ապա կարող ենք նաեւ միավորներ ստանալ», - նշել է Ռյույտլին: Միավորներ ստանալու անհրաժեշտության եւ հնարավորության մասին խոսել է նաեւ Էստոնիայի հավաքականի կիսապաշտպան Տարմո Կինկը: «Բոլոր ընտրախաղերն էլ կարեւոր են: Բայց չէ-որ Հայաստանի հետ խաղում միավորներ ստանալն ավելի հեշտ է, քան Իսպանիայի հետ խաղում: Անշուշտ, շատ բան կախված կլինի հաջողակությունից, սակայն եթե մենք կարողանանք երկու խաղի ընթացքում երեք-չորս միավոր ձեռքբերել, ապա կարող ենք գոհ մնալ արդյունքից: Երկու միավորն էլ վատ չի լինի, բայց ահա զրոն ձեռնտու չէ», - ասել է Կինկը: Խոսելով հակառակորդների մասին` Ռյույտլին հիմնվել է վերջիններիս ուժեղ կողմերի վրա: «Հայերը լավ են տիրապետում գնդակին, սակայն նրանց խաղը չափազանց անկանխատեսելի է: Նրանց թիմում շատ կան լավ տեխնիկա ունեցող խաղացողներ, ովքեր չպետք է մնան մեր տուգանային հրապարակում առանց մեր «խնամակալների»», - նշել է Ռյույտլի: Ուշագրավ Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը | Բայրամով․ Պայմանագրի վերաբերյալ ՀՀ պատասխանում դրական դինամիկա կա «Բաց մնացող հարցերի քանակը նվազել է»,–ասել է նա Հունգարիայի ԱԳ նախարար․ Եթե ԵՄ–ն 10 մլն եվրո է տալիս ՀՀ–ին, Ադրբեջանին էլ պետք է տա Նա ասել է, որ որ Հունգարիան հետևելու է, որ ԵՄ–ն հավասարակշռված քաղաքականություն վարի Հարավային Կովկասwum Հանրային ռադիոյի գործադիր տնօրենի թափուր պաշտոնի մրցույթը համարվել է չկայացած Խումարյանը գրել է, որ մասնակցելու է նաև նոր մրցույթին և որ Խորհուրդը պետք է հրաժարական տա ՀՀ-ն առաջին անգամ կմասնակցի պաշտպանության և անվտանգության Eurosatory ցուցահանդեսին Ցուցահանդեսի ընթացքում տեղի կունենա ֆրանս-հայկական համաժողով՝ նվիրված ՀՀ կարիքներին պաշտպանության ոլորտում |