Լեւոն Արոնյանը ՖԻԴԵ-ի Գրան-պրի մրցաշարի 4-րդ տուրի հաղթող է

PanARMENIAN.Net - Հայ գրոսմայստեր Լեւոն Արոնյանը ՖԻԴԵ-ի Գրան-պրի մրցաշարի 4-րդ շրջանի հաղթող դարձավ, որը տեղի էր ունենում ապրիլի 14-30-ը Կաբարդինո-Բալկարիայի Հանրապետությոն մայրաքաղաք Նալչիկում: Վերջին 13-րդ փուլում Արոնյանը սպիտակներով հաղթանակ տարավ իր հետ առաջատար հունգարացի գրոսմայստեր Պիտեր Լեկոյի նկատմամբ, եւ, հավաքելով 8.5 միավոր, մրցաշարն ավարտեց առաջնության սանդղակի առաջին հորիզոնականում:



Սա Արոնյանի երկրորդ հաղթանակն է Գրան-պրիում. Առաջինն Արոնյանն ունեցել է Սոչիի Գրան-պրիի երկրորդ շրջանում` առաջին տեղը գրավելով վերջին փուլում, հաղթանակ տանելով ռուս Ալեքսանդր Գրիշչուկի նկատմամբ: Այսպիսով, Լեւոն Արոնյանը, մասնակցելով Գրան-պրի մրցաշարի` իր համար 4 պարտադիր շրջաններից երկուսին, երկուսում էլ հաղթանակ տարավ:



Գրան-պրի մրցաշարը բաղկացած է 6 շրջաններից: Առաջինը տեղի է ունեցել Բաքվում, որտեղ հաղթել են Բուգար Հաշիմովը (Ադրբեջան), Վան Յուեն (Չինաստան) եւ Մագնուս Կառլսենը (Նորվեգիա), երկրորդը տեղի է ունեցել օգոստոսին Սոչիում, որտեղ հաղթող է դարձել հայ գրոսմայստեր Լեւոն Արոնյանը: Էլիստում կայացած երրորդ շրջանում նորից հաղթել են երեք շախմատիստներ` Դմիտրի Յակովենկոն (Ռուսաստան), Ալեքսանդր Գրիշչուկը (Ռուսաստան) եւ Թեմուր Ռաջաբովը (Ադրբեջան):



ՖԻԴԵ-ի Գրան-պրի մրցաշարի 5-րդ շրջանը տեղի կունենա օգոստոսի 8-24-ը Երեւանում, ինչի մասին պայմանավորվածություն էր ձեռք բերվել ՖԻԴԵ-ի ղեկավար Կիրսան Նասիմժանովի եւ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հանդիպման ժամանակ:



13-րդ փուլի պարտիաները.



Լեւոն Արոնյան (Հայաստան)- Պիտեր Լեկո (Հունգարիա)-1:0

Պավել Էլյանով (Ուկրաինա)-Վլադիմիր Հակոբյան (Հայաստան)-0:1

Վասիլի Իվանչուկ (Ուկրաինա)-Գատա Կամսկի (ԱՄն)-1.5:1.5

Էտյեն Բակրո (Ֆրանսիա)-Եվգենի Ալեքսեեւ (Ռուսաստան)-1:0

Պյոտր Սվիդլեր (Ռուսաստան)-Սերգեյ Կարյակին (Ուկրաինա)-1:0

Ռուստամ Կասիմժանով (Ուզբաեկստան)-Շահրիյար Մամեդյարով (Ադրբեջան):



Մրցաշարի վերջնական դրությունը.





1.Լեւոն Արոնյան-8.5

2. Պիտեր Լեկո-7.5

3. Վլադիմիր Հակոբյան-7.5

4. Ալեքսանդր Գրիշչուկ-7

5. Էտյեն Բակրո-7

6. Եվգենի Ալեքսեեւ-6.5

7. Բորիս Գելֆանդ-6.5

8. Գատա Կամսկի-6

9. Պյոտր Սվիդլեր-6

10. Սերգեյ Կարյակին-6

11. Շահրիյար Մամեդյարով-6

12. Վասիլի Իվանչուկ- 5.5

13.Ռուստամ Կասիմժանով-5.5

14. Պավել Էլյանով-5.5:
 Ուշագրավ
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից
---