Առաջին անգամ Լեռնային Ղարաբաղում տեղի կունենա ֆուտբոլային մրցաշար ԱՊՀ լրագրողների միջեւ

PanARMENIAN.Net - ԼՂՀ մայրաքաղաք Ստեփանակերտում առաջին անգամ տեղի կունենա ֆուտբոլային մրցաշար ԱՊՀ լրագրողների միջեւ: Մրցաշարը տեղի կունենա 2009-ի մայիսի 15-18-ը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի հովանավորությամբ եւ Արտասահմանյան թղթակիցների ասոցիացիայի (ԱԹԱ) եւ ԼՂՀ Պետական սպորտկոմիտեի կազմակերպմամբ:



Մրցաշարին կմասնակցեն լրագրողների թիմեր Մոսկվայից, Վոլգոգրադից, Բրյանսկից, Սամցխե- Ջավախեթից, Վիլնյուսից, Երեւանից: ԼՂՀ լրագրողները նույնպես ներկայացրել են իրենց թիմը:



Ֆուտբոլային մրցաշարի հաղթողները կպարգեւատրվեն գավաթներով եւ հուշանվերներով: 5 անվանակարգերում նախատեսված են մրցանակներ մրցաշարում առավել աչքի ընկած խաղացողների, այդ թվում լավագույն դարպասապահի, ռմբարկուի, խաղացողի, պաշտպանի եւ հարձակվողի համար: Մրցաշարի ավարտից հետո տեղի կունենա գալա-խաղ` ԱՊՀ լրագրողների թիմը կմրցի ԼՂՀ կառավարության եւ վետերանների թիմի հետ:



Ֆուտբոլային մրցաշարերը ԱՊՀ լրագրողների միջեւ ունեն արդեն 10-ամյա պատմություն: Առաջին անգամ լրագրողները հանդիպել են 1999-ին Սանկտ-Պետերբուրգում քաղաքի նահանգապետ Վ. Յակովլեւի հովանավորությամբ: Այնուհետեւ նմանապիտ մրցություններ տեղի են ունեցել Բաքվում, Քիշնեւում, Երեւանում, Սոչիում, Մոսկվայում, Օդեսայում, Բրյանսկում եւ Վոլգոգրադում:



Հայաստանի ԶԼՄ-ների ներկայացուցիչներն այդ մրցաշարերում 2002-ին Երեւանում են դարձել չեմպիոն, եւ երեք անգամ` բրոնզե մրցանակակիրներ:



Հայաստանի լրագրողների թիմի կազմը`



Արմեն Պետրոսյան (Tert.Am), Դավիթ Նազարյան (PanARMENIAN.Net , Արամ Արոյան (Regnum), Յուրի Մանվելյան(Tert.am), Արամ Տիտանյան («90 րոպե» շաբաթաթերթ), Հովհաննես Հակոբյան (Հայ-ռուսական գործարար ամսագիր), Արման Ալավերդյան (Մեդիամաքս), եւ թիմի ավագ, ԱԹԱ նախագահ Տիգրան Հովհաննիսյան (banker.am):
 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---