Ուելսը հարաժարվել է մասնակցել Երեւանում կայանալիք բռնցքամարտի ԱԱ-ին

PanARMENIAN.Net - Ուելսի բռնցքամարտի պատանեկան հավաքականը, որը նախկինում հայտ էր ներկայացրել առաջին անգամ Երեւանում մայիսի 23-30-ը անցկացվող բռնցքամարտի աշխարհի առաջնությանը մասնակցելու համար, պաշտոնապես հրաժարվել է մասնակցությունից: Սակայն մասնակից-երկրների թիվը չի փոխվել եւ նախկինի նման 51 է, քանի որ մասնակցության հայտ ուշացումով ներկայացրել է Սերբիայի հավաքականը:



Հիշեցնենք, որ ավելի վաղ խոզի գրիպի համաճարակի պատճառով մասնակցությունից հրաժարվել էր Մեքսիկայյի հավաքականը:



Այսպիսով, աշխարհի պատանեկան առաջնությանը մասնակցության հայտ են ներկայացրել Կորեայի, Կիպրոսի, Լատվիայի, Թայլանդի, Շվեդիայի, Մարոկկոյի, Ավստրալիայի, Նիգերիայի, Հնդկաստանի, Թայվանի, Ֆինլանդիայի, Իսրայելի, Կուբայի, Բուլղարիայի, Չեխիայի, Սլովակիայի, Պուերտո-Ռիկոյի, Դոմինիկյան Հանրապետության, Լիտվայի, Մոլդովայի, Հունաստանի, Թուրքմենստանի, Ուկրաինայի, Ռուսաստանի, Հունգարիայի, Ալժիրի, Վրաստանի, Իրանի, Հայաստանի, Իռլանդիայի, Բելոռուսի, Արգենտինայի, Լեհաստանի, Ղազախստանի, Ուզբեկստանի, Գերմանիայի, Անգլիայի, Չինաստանի, Ղրղզստանի, Էկվադորի, Ռումինիայի, Բոթսվանայի, Թունիսի, ԱՄՆ-ի, Խորվաթիայի, Վենեսուելայի, Չեռնոգորիայի, Մոնղոլիայի, Գանայի եւ Սերբիայի հավաքականները:



Վերոնշյալ երկրներից միայն Հայաստանի, Թուրքիայի, Ուկրաինայի, Ռուսաստանի, Հունգարիայի, Բելոռուսի եւ ԱՄՆ հավաքականներն ԱԱ-ին հանդես կգան 13 բռնցքամարտիկներով (բոլոր քաշային կարգերում):



Թայլանդի, Չեխիայի, Անգլիայի, Բոտսվանայի, Չեռնոգորիայի եւ Վենեսուելայի հավաքականները մրցաշարին ներկայացնելու են մեկական բռնցքամարտիկ:



Աշխարհի բռնցքամարտի պատանեկան առաջնության համար Երեւան կժամանեն նաեւ Սիրողական բռնցքամարտի միջազգային ֆեդերացիայի (AIBA) նախագահ Չինգ Կուո Վուն, ինչպես նաեւ մի շարք պաշտոնատար անձինք, այդ թվում AIBA փոխնախագահ Ֆուրգոնի Ումբերտոնը, AIBA գործադիր տնօրեն Գո Կիմը եւ ՌԴ Բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Եվգենի Մուրովը:
 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---