«Փյունիկը» համոզիչ հաղթանակ է տարել «Բանանցի» հանդեպ

PanARMENIAN.Net - Ավարտվել է Հայաստանի ֆուտբոլի առաջնության 8-րդ փուլը: Կենտրոնական խաղում Հայաստանի չեմպիոն «Փյունիկը» համոզիչ հաղթանակ է տարել «Բանանցի» հանդեպ 1:4 հաշվով: Հաղթել են նաեւ «Միկան», «Ուլիսը» եւ «Շիրակը»: Վերջինս ութերորդ անգամ հաղթել է Երեւանի «Արարատին», առավելության հասնելով 1:3 հաշվով:



Այդպիսով, 8-րդ փուլից հետո մրցաշարային աղյուսակը շարունակում է գլխավորել «Փյունիկը»: Երկրորդ տեղում է «Բանանցը», իսկ երրորդում` «Միկան» է:



8-րդ փուլի խաղերը`

«Միկա»-«Գանձասար»-2:0

Գոլերը` Արամ Ոսկանյան-48 րոպե, Ստեփան Հակոբյան-64:

«Բանանց»-«Փյունիկ»-1:4

Գոլերը`Հենրիկ Մխիթարյան-4,15,69; Էդգար Մալաքյան-32 («Փյունիկ»), Արտակ Դաշյան-58 («Բանանց»):



«Արարատ»-«Շիրակ»-1:3

Գոլեր` Սերգեյ Էրզրումյան-9 («Արարատ»), Անդրանիկ Բարիկյան-45+2 (11-մետրանոց), 75,85:



«Ուլիս»-«Կիլիկիա»-1:0

Գոլ`Հրայր Մկոյան-51:

Մրցաշարային դասավորությունը 8-րդ փուլից հետո.

1.«Փյունիկ»-22 միավոր

2.«Բանանց»-18 միավոր

3.«Միկա»-17 միավոր

4.«Ուլիս»-16 միավոր

5. «Շիրակ»-10 միավոր

6. «Կիլիկիա»-6 միավոր

7. «Գանձասար»-4 միավոր

8.«Արարատ»-0 միավոր:
 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---