Հայ ծանրամարտիկներն ավարտել են իրենց ելույթները պատանիների աշխարհի առաջնությանը

PanARMENIAN.Net - Թայլանդի Չանգմեյ քաղաքում ավարտվեց մայիսի 19-24 տեղի ունեցող ծանրամարտի պատանիների` պատմության մեջ առաջին աշխարհի առաջնությունը: Հայաստանի պատանիների հավաքականն այս առաջնությանը այնքան էլ հաջող ելույթ չունեցավ` նվաճելով միայն մեկ մեդալ. արծաթե մեդալի արժանացավ Սմբատ Մարգարյանը (56 կգ ք/կ):



Մնացած յոթ հայ ծանրամարտիկներից Վարդան Միլիթոսյանը (50 կգ ք/կ) եւ Վլադիկ Կարապետյանը (62 կգ ք/կ) զբաղեցրին 12-րդ տեղը, Ռաֆիկ Մելիքյանը (69 կգ ք/կ), Արեն Ներսիսյանը (77 կգ ք/կ) եւ Ազատ Սարգսյանը (85 կգ ք/կ)` 7-րդ տեղը, իսկ Հրաչ Ղարիբյանն ու Միշա Մուրադյանը (երկուսն էլ` +94 կգ ք/կ) համապատասխանաբար 6-րդ եւ 8-րդ տեղերը:
 Ուշագրավ
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից
---