«Ուլիսը» ջախջախեց «Գանձասարին» Հայաստանի առաջնության 10-րդ փուլում

PanARMENIAN.Net - Ավարտվեց Հայաստանի բարձրագույն լիգայի առաջնության 10-րդ փուլը: Երկրորդ խաղարկային օրը երեւանյան «Ուլիսը» խոշոր հաշվով` 5:0, իր դաշտում հաղթանակ տարավ «Գանձասարի» հանդեպ: Հաշիվը 4-րդ րոպեին բացեց Արդեմ Ադամյանը, 22-րդ րոպեին վրացի պաշտպան Գագա Տիբիլաշվիլին կրկնապատկեց իր թիմի առավելությունը, իսկ 2-րդ խաղակեսի սկզբում` 48-րդ րոպեին կիսապաշտպան Դավիթ Գրիգորյանը խոշորացրեց հաշիվը: Վերջին երկու գոլերը «Ուլիսը» հարվածեց հանդիպման ավարտին: Սկզբում 88-րդ րոպեին կապանցիների պաշտպան Դավիթ Կանիշվիլին ինքնագոլ հարվածեց, իսկ մրցավարի ավելացրած երկրորդ րոպեին երեւանցիների կիսապաշտպան Արա Հովհաննիսյանը վերջնականապես ջախջախեց հակառակորդին:



10-րդ փուլի մեկ այլ հանդիպմանը «Արարատն» իր տասներորդ պարտությունը կրեց` 0:1 հաշվով իր դաշտում զիջելով Աշտարակի «Միկային»: Միակ գոլի հեղինակ դարձավ Կոտ դ'Իվուարից մասնակցող հարձակվող Բոտի Դեմելը:



10-րդ փուլի առաջին երկու հանդիպումներին, որոնք մեկ օր առաջ էին կայացել, «Փյունիկը» 1:3 հաշվով հաղթեց «Կիլիկիային», իսկ «Բանանցը» 5:1 հաշվով իր դաշտում ջախջախեց Գյումրու «Շիրակին»:



Մրցաշարայաին դրությունը 10 փուլերից հետո`



1.Փյունիկ - 28

2.Միկա - 23

3.Բանանց - 21

4.Ուլիս - 19

5.Շիրակ - 10

6.Կիլիկիա - 9

7.Գանձասար - 7

8.Արարատ - 0
 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---