Հայաստանի թեթեւ ատլետները նախապատրաստվում են Եվրոպայի թիմային առաջնությանը 1 հունիսի 2009 - 23:35 AMT PanARMENIAN.Net - Թեթեւ ատլետիկայի Հայաստանի հավաքականը հունիսի 3-ից 16-ը Ծաղկաձորում ուսումնամարզական հավաք կանցկացնի: Հավաքականի գլխավոր մարզիչ Միշա Հայրապետյանի խոսքերով, հավաքականի կազմում ընդգրկվել է 22 մարզիկ, սակայն դա քիչ է բոլոր մարզաձեւերում ներկայացուցիչ ունենալու համար:«Սկզբում մենք ծրագրում էինք մոտավորապես 20 մարզիկ հայտագրել Եվրոպայի առաջնությանը մասնակցելու, սակայն ոմանց չհասցրեցինք նախապատրաստել որոշակի մարզաձեւերում ելույթ ունենալու համար», - ասել է Հայրապետյանը: Եվրոպայի առաջին թիմային առաջնությունում կներկայացնի տղամարդկանց (12 մարզիկ) եւ կանանց (10 մարզիկ) թիմերը: Թեթեւ ատլետիկայի Եվրոպայի թիմային առաջնության հավաքականի կազմը. Կանանց թիմը. Անի Խաչիկյան (2009-Հայաստանի չեմպիոն)- սպրինտ, էստաֆետա Գայանե Բուլգադարյան (2009-Հայաստանի չեմպիոն)- 400 մ վազք Ամալյա Շարոյան (2009-Հայաստանի չեմպիոն)- 400 մ վազք, էստաֆետա Վալյա Ավագյան (2009-Հայաստանի չեմպիոն)- 3000 եւ 5000 մ վազք Հայկանուշ Բեգլարյան (2009-Հայաստանի չեմպիոն)- եռացատկ, հեռացատկ Հեղինե Արզումանյանը (2009-Հայաստանի չեմպիոն)- գնդի հրում, սկավառակի նետում Քրիստինե Հարությունյան (2009-Հայաստանի չեմպիոն)- նիզակի նետում Լիլիթ Մանուչարյան- 800 մ բարձրության ցատկում, էստաֆետային վազքեր Աննա Քոչինյան- էստաֆետա Մելինե Չվչյան- մուրճի նետում Մարզիչ` Գոհար Նազարյան: Տղամարդկանց թիմ. Արման Անդրեասյան (2009-Հայաստանի չեմպիոն)- 100 եւ 200 մ վազք, էստաֆետա Արամ Դավթյան (2009-Հայաստանի չեմպիոն)- 400 եւ 800 մ վազք, էստաֆետա Սեւակ Եգինյան (2009-Հայաստանի չեմպիոն)- 1500 մ վազք Գեւորգ Վարդանյան (2009-Հայաստանի չեմպիոն)- 110 եւ 400 մ պատնեշավազք, էստաֆետա Արսեն Սարգսյան- հեռացատկ Աշոտ Հայրապետյան- 3000 մետր խոչընդոտավազք Վիլեն Վարդանով - էստաֆետա Մելիք Ջանոյան - նիզակի նետում Սոս Մելիքսեթյան- գնդի հրում, սկավառակի նետում, մուրճի նետում Էդգար Սերոբյան- բարձրության ցատկում, էստաֆետա Տարոն Խաչատրյան- էստաֆետա Վարդան Փահլեւանյան- եռացատկ Մարզիչ` Տիգրան Եղիկյան: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |