Հայաստանի բռնցքամարտի հավաքականը ինտենսիվ նախապատրաստվում է աշխարհի առաջնությանը 5 հունիսի 2009 - 22:27 AMT PanARMENIAN.Net - Հունիսի 5-ին Հայաստանի տարիքային բոլոր կարգերի բռնցքամարտի Հայաստանի հավաքականները (պատանեկան, երիտասարդական եւ մեծերի) մեկնել են Ծաղկաձոր, որտեղ մինչեւ հունիսի 15-ը ուսումնամարզական հավաք կանցկացնեն: Ինչպես PanARMENIAN.Net ին են հաղորդել Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայում, Հայաստանի ազգային հավաքականը, վերադառնալով Ծաղկաձորից, ուսումնամարզական հավաք կանցկացնի Աբովյան քաղաքում, այդպիսով շարունակելով նախապատրաստվել աշխարհի առաջիկա 15-րդ առաջնությանն, որը կանցնի սեպտեմբերի 1-12 Միլանում (Իտալիա): Հայաստանի հավաքականը հուլիսի 1-5-ը ուսումնամարզական հավաք կանցկացնի Մարիուպոլում (Ուկրաինա): Իսկ երիտասարդական հավաքականը նույն ժամկետում հավաք կանցկացնի Ֆրանկֆուրտում (Գերմանիա): Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |