Օլիմպիական միջազգային օրը Հայաստանը կնշի զանգվածային մրցավազքով

PanARMENIAN.Net - 2009թ. հունիսի 20-ին Երեւանում տեղի կունենա Օլիմպիական միջազգային օրվան (հունիսի 23) նվիրված օլիմպիական մարաթոնը: Ինչպես PanARMENIAN.Net ին են հաղորդել ՀՀ Ազգային օլիմպիական կոմիտեում, մարաթոնին կարող են մասնակցել 13 տարեկանից բարձր բոլոր ցանկացողները:



Մասնակիցները կմեկնարկեն հունիսի 20-ին Երեւանի ժամանակով 10:00-ին Հանրապետության հրապարակից` Ամիրյան փողոց-Մաշտոցի պողոտա-ստորգետնյա անցում-«Հրազադան» մարզադաշտի «Ազատություն» կամրջի հարավային մաս երթուղով:



Բոլոր ցանկացողները պետք է ՀՀ Ազգային օլիմպիական կոմիտե ներկայացնեն անձնագիրն ու բժշկական տեղեկանքը:



Միջոցառման կազմակերպիչն է ՀՀ Ազգային օլիմպիական կոմիտեն:



Այդ օրը նշվում է հունիսի 23-ին, քանի որ Միջազգային օլիմպիական կոմիտեն ստեղծվել է 1894թ Փարիզում: Այդ օրվա հիմնական միջոցառումն երկար դիստանցիայով զանգվածային մրցավազքն է, որ անց է կացվում հունիսի 23-ին, կամ մոտակա հանգստյան օրը:



ՄՕԿ-ը խորհուրդ է տվել Ազգային օլիմպիական կոմիտեներին տարբեր սպորտային տոնակատարություններ կազմակերպել, հիմնականում վազքի հետ կապված, մասնակիցների առավելագույն քանակ ներգրավելու համար եւ այդպիսով տարածելով «Սպորտը բոլորի համար է» օլիմպիական կարգախոսը:
 Ուշագրավ
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից
---