«Բանանցը» Հայաստանի առաջնությանը 12-րդ հաղթանակն է տարել «Արարատի» հանդեպ15 հունիսի 2009 - 16:52 AMT PanARMENIAN.Net - Ավարտվել է Հայաստանի ֆուտբոլի առաջնության 12-րդ փուլը: Երկրորդ խաղարկային օրը «Բանանցը» 0:2 հաշվով հաղթանակ տարավ «Արարատի» հանդեպ, իսկ «Կիլիկիան» եւ Գյումրու «Շիրակը», փոխանակվելով մեկական գոլով, ոչ ոքի են ավարտել խաղը:Այդպիսով, «Արարատն» իր 12-րդ պարտությունն է կրել 12 փուլերում եւ շարունակում է մնալ միակ թիմը, որն առաջնությանը ոչ մի միավոր չի հավաքել: Առաջնության առաջին օրը կայացան առաջին երկու հանդիպումները: «Փյունիկ» - «Գանձասար» հանդիպմանը հաշիվն այդպես թլ չբացվեց, իսկ Աշտարակի «Միկան» 1:2 հաշվով հաղթանակ տարավ «Ուլիսի» հանդեպ: Մրցութային դրությունը 12 փուլերից հետո` 1.Փյունիկ - 29 2.Միկա - 26 3.Բանանց - 24 4.Ուլիս - 20 5.Շիրակ - 12 6.Գանձասար - 11 7.Կիլիկիա - 10 8.Արարատ - 0 ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |