«Արարատի» հաշվին 12-րդ փուլում «Բանանցի» հետ հանդիպմանը տեխնիկական պարտություն է գրանցվել

PanARMENIAN.Net - Հայաստանի Ֆուտբոլի Ֆեդերացիայի Կարգապահական կոմիտեի որոշմամբ «Արարատ» ֆուտբոլային ակումբի հաշվին տեխնիկական պարտություն (0:3) է գրանցվել 12-րդ փուլում «Բանանցի» հետ հանդիպմանը երկու որակազորկված ֆուտբոլիստների` դարպասապահ Գեւորգ Պրազյանի եւ կիսապաշտպան Սերգեյ Էրզրումյանի մասնակցության համար: Այդ մասին հաղորդում է ՀՖՖ մամլո ծառայությունը:



«Արարտը» նաեւ տուգանվել է 100 000 դրամի չափով: Այնուամենայնիվ, այդպիսի որոշումը չազդեց «Արարատի» դրության վրա առաջնությունում, քանի որ այդ հանդիպմանը «Արարատի» ֆուտբոլիստները «Բանանցին» զիջեցին 0:2 հաշվով:



Բայց «Արարատի» խնդիրները դրանով չավարտվեցին: «Արարատի» պատանեկան թիմը երկրորդ անգամ չներկայանալու համար ՀՖՖ Կարգապահական կոմիտեի որոշմամբ հեռացվել է առաջնությունից: Իսկ ակումբն իր հերթին տուգանվել է 50 000 դրամի չափով:
 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---